481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ամանորի և սուրբ ծննդյան տոները Հայաստանում կտևեն մեկ շաբաթից ավելի
14:56
18 Դեկտեմբերի 2008

ՕՇԱԿԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի արտագնա նիստում հայտարարեց 2009թ. հունվարի 7-ը՝ շաբաթ օրը, ոչ աշխատանքային օր, ինչի հետևանքով Ամանորի և սուրբ ծննդյան տոները կտևեն մեկ շաբաթից ավելի։

««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օրվան հաջորդում է մեռելոց հիշատակի օրը, անհրաժեշտ է հունվարի 7-ը հայտարարել ոչ աշխատանքային օր»,- հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Հունվարի 7-ի փոխարեն աշխատանքային օր է հայտարարվել 2008թ. դեկտեմբերի 27-ը։

Ինչպես պարզաբանեց կառավարության աշխատակազմի ղեկավարը, ավելի վաղ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մեռելոց հիշատակության օրերը համարել ոչ աշխատանքային։

«Ուշագրավ է, որ ՀՀ կառավարությունը նման որոշում է ընդունում նման սուրբ վայրում՝ Օշականում։ Այսպիսով, Հայաստանի քաղաքացիների համար ամանորյա տոները կշարունակվեն դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Օշականում է գտնվում հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը։

Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։

Ենթադրվում է, որ հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: