487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Արմավիա ավիաընկերության ինքնաթիռներում կարգապահության հիմնական խախտումները ծխելն ու բջջային հեռախոսներն են
19:34
17 Դեկտեմբերի 2008

Արմավիա ավիաընկերության ինքնաթիռներում կարգապահության հիմնական խախտումները ծխելն է, ոչ սթափ վիճակում գտնվելը և բջջային հեռախոսների առկայությունը, հայտնեց հայկական «Արմավիա» ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ռաֆայել Ավետիքյանը։

«Վերջին ժամանակներս կարգազանց ուղևորները մեծ մտահոգություն են առաջացնում ավիաընկերությունում, քանի որ նրանց թիվը մեկ տարում աճել է 30 տոկոսով»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց նա։

Նա նշեց, որ ավիաընկերության անցկացրած հետազոտության համաձայն, հիմնական խախտումներից է ծխելը, ինչը խոչընդոտում է օդաչուի աշխատանքին, որը հրդեհի բռնկման ազդանշան է ստանում։

«Մեկ այլ կարևոր խնդիր է մինչև ինքնաթիռի վայրէջքը ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ինչի կապակցությամբ սահմանափակումներ են մտցվել նաև ձեռնածանրոցում ալկոհոլային խմիչքների ծավալի նկատմամբ՝ մինչև 100 մգ»,- ասաց Ավետիքյանը։   

Առավել հաճախ կատարվող խախտումների թվում նա նաև նշեց բջջային հեռախոսների գործածությունը, հատկապես ինքնաթիռի օդ բարձրանալու և վայրէջքի պահերին, ինչի կապակցությամբ մեկ տարում իրավապահ մարմինների քննությանն է հանձնվել 2-3 դեպք։  

Նրա խոսքերով, ավիափոխադրումների կանոնների խախտումների թվում հաճախ են հատուկ կատեգորիայի ուղևորների թռիչքի պայմանների անտեսման դեպքերը, մասնավորապես, հոգեպես ոչ առողջ մարդկանց, որոնք պետք է թռչեն միայն հարազատների ուղեկցությամբ։

«Շատ դեպքերում անձնակազմի բարձր զգոնությունն ու պրոֆեսիոնալիզմը  թույլ է տալիս խուսափել բարդություններից, սակայն ուղևորները ևս չպետք է մոռանան ինքնաթիռում վարքի կանոններին հետևելու անհրաժեշտության մասին»,- ասաց Ավետիքյանը։  

Նրա խոսքերով, ինքնաթիռում խախտումներ կատարողների թվի աճի պատճառը նաև ուղևորների նկատմամբ պահանջների խստացումն է։  

Նա նշեց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն, կարգազանց ուղևորների հանդեպ ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառվում։

«Եթե ավելի վաղ ավիաընկերության աշխատակիցներն ուշադրություն չէին դարձնում որոշ խախտումների վրա, ապա այսուհետ համապատասխան ծառայությունները պետք է ոչ միայն արձագանքեն, այլև համապատասխան պատժամիջոցներ կիրառեն»,- ասաց Ավետիքյանը։

Մասնավորապես, կարգազանցը կալանավորվում է ավիաընկերության աշխատակիցների կողմից և հանձնվում վերգետնյան իրավապահ մարմիններին, որոնք վարույթ են հարուցում։

Նրա խոսքերով, ինքնաթիռում վարքի կանոնների խախտման համար կարգազանցին կարող է տուգանքից՝ 324 ԱՄՆ դոլար, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն սպառնալ։    

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ԲԲԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ-ն։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է MIKA Armenia Trading ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ 

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանցը դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։