486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին չպետք է վախեցնի Եվրոպայի խորհրդի հնարավոր կոշտ գնահատականը ԵԽԽՎ առջև պարտավորությունների կատարման վերաբերյալ
17:04
17 Դեկտեմբերի 2008

Հայաստանը չպետք է վախենա Եվրոպայի խորհրդի հնարավոր կոշտ գնահատականից՝ ԵԽԽՎ առջև պարտավորությունների կատարման վերաբերյալ, կարծում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մոնիտորինգային հանձնաժողովի ցանկացած գնահատական, կոշտ թե մեղմ, եթե  համապատասխանում է իրականությանը, կնպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը»,- լրագրողներին չորեքշաբթի ասաց Մինասյանը։

Դեկտեմբերի 17-ին Փարիզում կբացվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽԽՎ №1609 и №1620 բանաձևերի պահանջների կատարման հաշվետվությունը։

Մինասյանը նշեց, որ մեծ հույսեր չի կապում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստի հետ, բայց հուսով է, որ ճիշտ գնահատական կտրվի Հայաստանի իշխանությունների՝ ԵԽԽՎ պահանջների նկատմամբ ձեռնարկած գործողություններին և քայլերին։

Ըստ նրա, №1620 բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը դրական է գնահատել այն քայլերը, որ ձեռնարկել են հայկական իշխանությունները №1609 բանաձևի կատարման վերաբերյալ։

«Թիվ 1620 բանաձևում գրանցված է առաջընթաց, որը ձեռք են բերել հայկական իշխանությունները մարտյան դեպքերի հետաքննության կազմակերպման հարցում, և դատապարտվում է միայն քաղաքական հայացքների համար բանտարկյալների առկայությունը»,- գտնում է Մինասյանը։

ԵԽԽՎ-ն գարնանային և ամառային նստաշրջանների ժամանակ ընդունեց  Հայաստանի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերը, որոնցով նախատեսվում է, որ եթե  չիրականացվի Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն, չամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները և չհաստատվի քաղաքական երկխոսություն, ապա հնարավոր է Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից։

Պատգամավորի կարծիքով, բանաձևի կատարման պատասխանատվությունը պետք է կրեն ոչ միայն իշխանությունները, այլև ընդդիմությունը։ «Ընդդիմությունը պետք է ակտիվորեն մասնակցեր մարռի 1-ի դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։ Լավ է, որ նրանք այժմ մասնակցում են մարտյան դեպքերի փաստահավաք խմբի աշխատանքներին»,- հայտարարեց Մինասյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։