478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
2009 թ.-ին միջազգային համագործակցությունը ՀՀ գիտության պետական կոմիտեի գործունեության առաջնահերթությունը կդառնա
16:48
17 Դեկտեմբերի 2008

2009 թ.-ին միջազգային համագործակցությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեի գործունեության ամենահիմնական առաջնահերթություններից մեկը կդառնա, ասաց պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

«Սա ոչ միայն համալրում կապահովի պետբյուջեում, այլև հայկական գիտության հեղինակությունը կբարձրացնի այն մակարդակին, որտեղ այն գտնվում էր խորհրդային ժամանակներում»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։  

Հարությունյանի խոսքերով, 2009 թ.-ին ծրագրված է գիտության ոլորտի զարգացման  մի քանի տարի առաջ հաստատված առաջնահերթությունների հստակեցնումն ու վերանայումը՝ հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները։     
 
«Միջազգային համագործակցության շրջանակներում հաջորդ տարի ծրագրվում է մի շարք պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրում, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի սերտ կապեր հաստատել որոշ արտասահմանյան գիտական ու գիտատեխնիկական կառույցների հետ»,- ասաց նա։

Այս առնչությամբ Հարությունյանը հայտնեց, որ 2009 թ.-ին ծրագրվում է համագործակցություն հաստատել և մասնակցել գիտական կոնսորցիումների աշխատանքներին։ Այսօր, նրա խոսքերով, Հայաստանը մեկ գիտական կոնսորցիումի Դուբնայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի մասնակից է։  

«Սա շատ շահավետ է Հայաստանի համար, քանի որ այսօր հանրապետությունը վատ գիտական ներուժ չունի, իսկ մասնակցությունը կոնսորցիումներին կարող է նպաստել գիտության զարգացման համար լրացուցիչ միջոցների ներգրավմանը»,- պարզաբանեց նա։ 

Հարությունյանը նաև հույս հայտնեց, որ 2009 թ.-ին կհաջողվի համագործակցություն հաստատել Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետ (Conseil Européen pour la Recherche Nucléaire – CERN), ինչպես նաև Տրիեստեի Տեսական ֆիզիկայի կենտրոնի հետ։ 

«Հուսով եմ նաև, որ հաջորդ տարի մեզ կհաջողվի Տրիեստեի Մոլեկուլյար գենետիկայի և տեխնոլոգիաների՝ 40 պետություններ միավորող միջազգային կենտրոնի անդամ դառնալ»,- ասաց նա։  

Բացի այդ, Պետական կոմիտեի ղեկավարի խոսքերով, ծրագրվում է վերականգնել անդամավճարների մուծումը որոշ միջազգային գիտական կառույցներում, մասնավորապես, Տիեզերական հետազոտությունների միջազգային կոմիտեում և Աստղաֆիզիկոսների միջազգային ընկերակցությունում։

«Հայաստանում գործում է տիեզերական ճառագայթման հետազոտության կենտրոն, որը վերջին մի քանի տարում չէր վճարում Տիեզերական հետազոտությունների միջազգային կոմիտեի անդամավճարը»,- ասաց Հարությունյանը։

Հայաստանի գիտության պետական կոմիտեի կողմից մշակվել են կրթության, գիտության և տեխնիկայի գծով ԱՄՆ, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Ռուսաստանի և Բելառուսի գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության մասին տարբեր միջազգային համաձայնագրերի նախագծեր։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: