484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում նշում են Microsoft-ի մշակողի օրերը
15:57
17 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանում նշում են Microsoft-ի մշակողի օրերը (Microsoft Developers’ Days)։

Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, Microsoft-ի մշակողի օրերի շրջանակներում Հայաստանում երկօրյա սեմինար է անցկացվում, որի նպատակը Microsoft-ի ծրագրավորման ու պլատֆորմի նորագույն միջոցների գործառնական հնարավորությունների ներկայացումն ու քննարկումն է։  

«Հայկական ՏՏ-արդյունաբերության համար շատ կարևոր է ծանոթանալ նոր արտադրանքի հետ՝ Microsoft-ի ծրագրերի նոր տարբերակներին համապատասխան սեփական արտադրանքն ու ծրագրերը մշակելու նպատակով»,- ավելացրեց Բարսեղյանը։

Նրա խոսքերով, նման սեմինարներ Հայաստանում անցկացվում են արդեն երրորդ տարին անընդմեջ և արդեն տալիս են հստակ արդյունքներ, մասնավորապես, շատ ծրագրավորողներ արդեն սկսել են օգտագործել Microsoft-ի նոր հնարավորությունները սեփական արտադրանքը մշակելու համար։

Ինչպես կարծում է Microsoft-ի ներկայացուցիչը, սեմինարը թույլ կտա բարձրացնել հայ մասնագետների որակավորման մակարդակը ավելի կատարյալ ու բարձրորակ արտադրանք ստեղծելու գործում։

Այս կապակցությամբ Կիևից Հայաստան է հրավիրվել Microsoft-ի ծրագրային ապահովման մշակման մասնագետը, որը կներկայացնի Microsoft-ի ամենանոր, դեռևս լայն վաճառքի չհանված արտադրանքը։  

Հետաքրքիր նորույթների շարքում նա նշեց Windows 7 նոր օպերացիոն համակարգի դիտումը, որը վաճառքի կհանվի միայն 2010 թ.-ի սկզբին և որը գալիս է փոխարինելու Windows Vista ծրագրին, ինչպես նաև Internet Explorer 8 արտադրանքը։     
 
Սեմինարին մասնակցում են մշակող ընկերությունների ներկայացուցիչներ, տեղական ծրագրավորողներ և մասնագետներ։

Սեմինարի ընթացքում մշակողներին կներկայացվեն Internet Explorer 8, SilverLight 2, Internet Information Service 7 և Windows 7 տեսություն, ինչպես նաև Visual Studio Team System 2010 ծրագրերն ու ASP.NET AJAX и Windows Presentation Foundation գործածումը։ --0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։