482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանի ԱԳ փոխնախարարը Հայաստան կայցելի 2009 թ.-ի առաջին կեսին
19:07
16 Դեկտեմբերի 2008
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Հուեյը Հայաստան կայցելի 2009 թ.-ի առաջին կեսին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից, այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լի Հուեյի և Հայաստանի արտգործնախարարի տեղակալ, Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գեղամ Ղարիբջանյանի հանդիպման ընթացքում։ 

Ղարիբջանյանը Չինաստանում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում։

Զրուցակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2009թ. առաջին կեսին Լի Հուեյի՝ Հայաստան այցի կազմակերպման վերաբերյալ, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի վկայությունն է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Չինաստան:

Նշվեց, որ Չինաստանը միշտ դիտել և դիտում է Հայաստանին` որպես բարեկամ երկիր և հուսալի գործընկեր:

Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես` հայ-չինական տնտեսական համագործակցության և Չինաստանի կողմից Հայաստանին տեխնիկական օգնության տրամադրման, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագծին Չինաստանի մասնակցության, հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

Ղարիբջանյանը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը` դասելով դրանք Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին:

Այս առումով շեշտվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների և խորհրդատվությունների ակտիվացումը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։