487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության համար հրապարակավ ներողություն խնդրելու կոչը վեճեր է առաջացրել Թուրքիայում
17:04
16 Դեկտեմբերի 2008

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար հրապարակավ ներողություն խնդրելու քարոզչությունը, որը ծավալվել է թուրք քաղաքագետների և գիտնականների կողմից, բացասական արձագանք է գտել ազգայնականների և երկրի նախկին դիվանագետների մոտ, ովքեր համոզված են, որ «նման քայլը սխալ կլիներ և կհակասեր ազգային շահերին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։

Երկուշաբթի Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ:

«Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս անտարբեր մնալ մեծ ողբերգության նկատմամբ, որ տեղի է ունեցել օսմանյան հայերի հետ 1915թ.-ին։ Ես չեմ ընդունում այդ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը, ինչպես նաև ներողություն եմ հայցում նրանցից»,- ասվում է հայտարարությունում։ Դրա հեղինակները խուսափում են տեքստում օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ անվանելով գրեթե 100-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները «մեծ ողբերգություն»։

Թուրք հոգևորականության հայտարարությունում ասվում է նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը «երբեք չի եղել օբյեկտիվ պատմական մեկնաբանության առարկա»։ Փաստաթղթի հեղինակները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ քարոզչությանը՝ նշելով, որ այն կշարունակվի մեկ տարի։

Թուրքիայի ազգայնականների ներկայացուցիչները սուր քնանդատության է ենթարկել մտավորականների նախաձեռնությունը, իսկ նախկին դեսպանների գրեթե 60-հոգանոց խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով նախազգուշացրել են, որ բաց  քարոզչությունը «հղի է բացասական հետևանքներով ազգային շահերի համար»։

«Նման սխալ և միակողմանի նախաձեռնությունը կարող է նշանակել ոչ այլ ինչ, քան անարգանք մեր պատմության նկատմամբ»,- ասվում է տեղական ԶԼՄ-ներում տարածած նախկին դիվանագետների հայտարարությունում։

Այս նախաձեռնության շուրջ բանավեճը առաջացել է վերջին ժամանակներում Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման ֆոնի ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։