478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Ամերիաբանկը պայմանագիր է ստորագրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ՝ ներդրումների ապահովագրության վերաբերյալ
15:00
16 Դեկտեմբերի 2008

Հայկական Ամերիաբանկը պայմանագիր է ստորագրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ՝ ներդրումների ապահովագրության վերաբերյալ, տեղեկացրեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Անեսյանը։

«Այսուհետ Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ցանկացած գումարի ավանդ, անկախ արժույթից, ամբողջությամբ կապահովագրվի ողջ գումարի չափով առանց սահմանափակումների, ինչը ֆիզիկական անձանց ներդրումների երաշխավորման լրացուցիչ հնարավորություն է», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Անեսյանը։

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ շուրջ 6,5 հազ. դոլարի (2 մլն դրամ) չափով ներդրումները, օրենքի համաձայն, երաշխավորվում են պետության կողմից՝ Դեպոզիտների ապահովագրման հիմնադրամի կողմից, իսկ Ամերիկաբանկում 2 մլն դրամը գերազանվող բոլոր գումարները կապահովագրվեն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության կողմից։

«Մենք մեր հաճախորդներին ենք տրամադրում ավելի լայն հնարավորություն՝ ստանալ ողջ գումարի ապահովագրումը առանց սահմանափակումների, ընդ որում բոլոր ապահովագրական վճարումները բանկը վերցնում է իր վրա, և հաճախորդները որևէ լրացուցիչ ծախս չեն անի», - ասաց Անեսյանը։

Նրա խոսքերով, ապահովագրումը կիրառվելու է ոչ միայն նոր ներգրավվող ավանդների վրա, այլ արդեն բանկում գործող բոլոր ներդրումների վրա, ինչը հաճախորդների համար լրացուցիչ հնարավորություն կդառնա՝ պահել գումարը մեկ բանկում՝ միջոցների վերադարձի երաշխավորմամբ։

Ինչպես տեղեկացրեց գլխավոր տնօրենը, այսօրվա դրությամբ ապահովագրման ենթակա ներդրումների գումարը կազմում է շուրջ 8 մլն դոլար։

Նա նշեց, որ Ամերիաբանկը կայուն է, և նրա կապիտալը թույլ է տալիս ապահովագրել բոլոր միջոցները, իսկ նոր ծառայությունը միայն կապահովի ներդրողների միջոցների լրացուցիչ ապահովագրում։

Ինչ վերաբերում է ապահովագրական ընկերության ընտրությանը, ապա բանկի գլխավոր տնօրենի խոսքերով, Հայաստանում ոչ բոլոր ապահովագրական ընկերություններն ունեն համապատասխան արտոնագրեր։

«Ավելին, «Ռոսգոսստրախ-Արմենիան» շատ հուսալի և ռազմավարական գործընկեր է Ամերիաբանկի համար, այդ պատճառով առաջին քայլն իրականացվել է նրա հետ։ Իսկ ընկերության կանոնադրական կապիտալը թույլ է տալիս իրականացնել  գործարքը, առավել ևս, որ բոլոր ռիսկերը կվերապահովագրվեն արտասահմանում», - ասաց Անեսյանը՝ ավելացնելով, որ բանկը պատրաստ է քննարկել այլ ապահովագրական ընկերությունների նույնատիպ առաջարկները։

Միաժամանակ նա նշեց, որ ռիսկերի վերապահովագրողի դերում հանդես կգա Ռոսգոսստրախ ընկերությունների խումբը, որը ԱՊՀ շուկայում խոշորագույն ապահովագրողն է։

«Ֆինանսական շուկայում հանդես գալով ֆիզիկական անձանց ավանդների ապահովման առաջարկով՝ Ամերիբանկը  նպատակ ունի առավելագունս բարձրացնել հասարակության վստահությունը բանկային համակարգի հանդեպ, միաժամանակ ընդառաջ գնալով քաղաքացուն՝ ամրապնդելու բանկ-հաճախորդ կապը», - ասաց Անեսյանը։

ՀՀ Կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունը գրանցել է «Ռոսգոսստրախ-Հայաստան» ՓԲԸ 2008 թ.-ի մայիսի 20-ին 500 մլն դրամ կանոնադրական կապիտալով (շուրջ 1,6 մլն դոլար)։ Ընկերության հիմնադիրն է ռուսական խոշորագույն ապահովագրական խումբը՝«Ռոսգոսստրախը»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (ավելի վաղ՝ «Արմիմպէքսբանկ») հիմնադրվել է 1992 թ.-ի հուլիսին՝ ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի հիման վրա, 1992 թ.-ի սեպտեմբերի 8-ին ստացել է ՀՀ ԿԲ բանկային գործունեության արտոնագիր։

2007 թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդը»։ 2008 թ.-ի մայիսից բանկը վերանվանվել է «Ամերիաբանկ»։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: