480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է «Գրիբոյեդովյան ընթերցումներ» գիտաժողովը
14:25
16 Դեկտեմբերի 2008

Երեքշաբթի Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկել է «Գրիբոյեդովյան ընթերցումներ» երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովը նվիրված է Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման 180-ամյակին և Երևանում Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության առաջին բեմադրությանը։

«Պատահական չէ, որ այնպիսի հայտնի գրողներ և պոետներ, ինչպես Գրիբոյեդովը, Պուշկինը, Բատյուշկովը, Տյուտչևը աշխատել են որպես դիվանագետներ։ Դիվանագիտությունն ու գրականությունը միավորում է ստեղծագործական սկիզբը, մտքի անբասիր հստակությունը և ճիշտ գտնված բառը», - գիտաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանն իր հերթին նշեց Թուրքմենչայի պայմանագրի կարևոր նշանակությունը՝ զուգահեռներ անցկացնելով 1878 թ.-ի Բեռլինյան պայմանագրի հետ։

«Եթե Թուրքմենչայի պայմանագիրը հանգեցրեց Արևելյան Հայաստանի վերածննդին, ապա Բեռլինյան պայմանագիրը հանգեցրեց հայոց ցեղասպանությանը», - ավելացրեց Զոլյանը։

1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 10-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Իրանի կողմից՝ Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոեդովը։

Թուրքմենչայի խաղաղության պայմանագրով ռուսաստանին են անցել Էրիվանի և Նախիջևանի խանությունները, Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակությանը Ռուսաստանում։

Գիտաժողովի աշխատանքին մասնակցում են գիտնականներ Ռուսաստանից և Հայաստանից։ Նրանք քննարկելու են Գրիբոյեդովի գրական ժառանգությունը, նրա  անձը և ռուս-հայկական հարաբերությունները։

Գիտաժողովի կազմակերպել են «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և Ա.Ս.Գրիբոյեդովի անվան պատմամշակութային միությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: