485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը համագործակցելու է հայրենիքի առջև վաստակ ունեցող մարդկանց հետ. վարչապետ
12:54
16 Դեկտեմբերի 2008

Հայաստանի կառավարությունը համագործակցելու է հայրենիքի առջև վաստակ ունեցող մարդկանց հետ, ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի «թեժ գծի» հարցերին։

««Պատվավոր կոչումների մասին» օրենքի համաձայն, «վաստակավորի» կոչումը շնորհվում է գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, ճարտարապետության, իրավագիտության, ֆիզիկական դաստիարակության և սպորտի ոլորտների աշխատակիցներին։ Նման կոչում շնորհելն ինքնին այս կամ այն ոլորտում գործունեության բացառիկության գնահատականն է և չի նախատեսում պարտադիր դրամական խրախուսում», - ասել է վարչապետը։

Նրա խոսքերով, կառավարությունը պետք է աջակցի բոլոր սոցիալապես խոցելի մարդկանց, աղքատներին, որոնք ժամանակավոր խնդիրներ ունեն աշխատանքի հետ կապված, ինչպես նաև մեր բնակչության այն շերտերին, որոնք գտնվում են աղքատության սահմանից այն կողմ։

«Այս տեսակետից մեր քաղաքականությունը սոցիալական ուղղվածություն ունի», - նշել է Սարգսյանը։

Իսկ ինչ վերաբերում է Հայրենիքի առջև վաստակ ունեցող մարդկանց, ապա, վարչապետի խոսքերով, հիմնականում դրանք այն քաղաքացիներն են, ովքեր իրենց դրսևորել են այս կամ այն ոլորտում, դրանք գործունակ մարդիկ են, ովքեր ի վիճակի են իրենք իրենց ապահովել, ապահովել սեփական բարգավաճումը։

«Նրանք մեզանից պետք է պահանջեն, որ մենք նրանց օգնենք ոչ թե սոցիալական նպաստներով, այլ այնպիսի միջավայրի ստեղծմամբ, որտեղ նրանք արժանիորեն կկարողանան իրագործել իրենց տաղանդն ու հնարավորությունները, որպեսզի կարողանան գումար վաստակել։ Մենք պատրաստ ենք համագործակցել նման մարդկանց հետ։ Դա էլ կլինի մեր աջակցությունը», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։