483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հատուկ կարևորում է ՉԺՀ-ի հետ բարեկամության և համագործակցության զարգացումը. խոսնակ
10:44
16 Դեկտեմբերի 2008
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հատուկ կարևորում է ՉԺՀ-ի հետ բարեկամության և համագործակցության զարգացումը, երկուշաբթի Պեկինում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հետ հանդիպման ընթացքում։

«Հայ և չին ժողովուրդների պատմական անցյալից սկսված ավանդական բարեկամական կապերը մեր օրերում շարունակվում են։ Այդ են վկայում քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակով փոխադարձ այցելությունները, փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնումը և խորացումը հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ոլորտներում», - մեջբերեցին Աբրահամյանի խոսքերը ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ խորհրդարանի խոսնակի խոսքերով, համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը միջազգային մակարդակում խորացրել են կողմերի վստահությունը։

Աբրահամյանը կարևորել է քիմիայի, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտության ու տեխնիկայի, պաշտպանական, մշակույթի ու գիտության ոլորտներում իրականացվող համատեղ նախագծերը։

«Նշելով, որ անցած տարիներին Չինաստանը մշտապես աջակցել է մեր երկրի տնտեսական զարգացմանը և ՉԺՀ կառավարության ամենամյա անհատույց օգնությունը Հայաստանի կառավարությանը նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ Աժ նախագահը երախտագիտություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը», - նշվում է տեղեկատվության մեջ։

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Աբրահամյանը կարևորել է, որ երկու խորհրդարաններում էլ գործում են պատգամավորական բարեկամության խմբեր և իր աջակցությունն է հայտնել նրանց գործունեության ակտիվացման առումով։

«Հայաստանը հատուկ կարևորում է ՉԺՀ-ի հետ բարեկամության և համագործակցության հետևողական զարգացումը, որը մեծ ներուժ ունի դեռ՝ հաշվի առնելով երկու երկրների հնարավորությունները», - ասել է Աբրահամյանը։

Համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի պայմաններում նա կարևորել է համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը, որը կնպաստի ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն։

Բարձր գնահատելով նաև երկու երկրների դեսպանների արդյունավետ աշխատանքը՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ-չինական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել՝ հավաստելով, որ խորհրդարանների միջև հարաբերությունները ժողովուրդներին միմյանց ավելի ճանաչելի ու հասկանալի են դարձնում:

Հանդիպման ընթացքում Աբրահամյանը շնորհակալություն է հայտենլ Ու Բանգոյին՝ հրավերի և ջերմ ընդունելության համար։

Նա նշել է, որ 2008 թ.-ի մայիսին ՉԺՀ խորհրդարանի նախագահին սպասում էին Երևանում, սակայն աղետալի երկրաշարժը Չինաստանում հնարավորություն չտվեց, որ պարոն Ու Բանգոն մեկնի երկրից:

Աբրահամյանը հույս է հայտնել, որ երկրաշարժի հետևանքները հաղթահարվում են, քանի որ Չինաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրեցլ աղետյալներին օգնելու համար։

Աժ նախագահը նշել է, որ Հայաստանում տարերային աղետի հետևանքները լավ են պատկերացնում, քանի որ 1988-ի երկրաշարժը, որի 20-ամյա տարելիցը նշվեց դեկտեմբերի 7-ին, հազարավոր մարդկանց կյանք խլեց ու բազում ավերածություններ գործեց:

Այս կապակցությամբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել՝ այն ժամանակ Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։ Նա նաև Ու Բանգոյին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Անդրադառնալով 2008-ի իրադարձություններին` Աժ նախագահը նշել է, որ Պեկինյան օլիմպիական խաղերը դեռ երկար կմնան բոլոր մարզասերների հիշողության մեջ։

«Օլիմպիական խաղերն անցկացվեցին բարձր մակարդակով`լավագույնս արտացոլելով օլիմպիական ոգին», - ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը՝ Չինաստանի հավաքականի աննախադեպ հաջողությունը համարելով օրինաչափ։

Հաղորդելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու հաջողության բարեմաղթանքները ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին` Աժ նախագահը խնդրել է նրան փոխանցել նաև Հայաստան պաշտոնական այցի հրավերը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։