481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Ղազախստանում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
17:32
15 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 19-ին Ղազախստանում։

Այս տեղեկատվությունը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության համար հաստատեց ՀՀ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։

Պետությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի՝ համատեղ դիմակայության հարցերը։

«ԱՊՀ մի շարք պետությունների ղեկավարներ դեկտեմբերի 19-ին ոչ պաշտոնական վեհաժողով կանցկացնեն Բորովոյում (հանգստավայր Ղազախստանում),- լրագրողներին հայտնեց հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, հանդիպմանը հրավիրված են ՀՀ, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։

«Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման արդիական հարցերի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրների շուրջ, կդիտարկվեն նաև ճգնաժամային երևույթներին դիմակայելու հնարավոր միջոցները, որպեսզի դրանք անվերահսկելի կերպով չտարածվեն տարածաշրջանում»,- ասաց Աշիկբաևը։

Նրա խոսքերով, երկրների ղեկավարներն իրենց գնահատականները կտան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության և մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: