478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ջազը Հայաստանում ֆանտաստիկ առաջընթաց է ապրում. Գարանյան
17:00
15 Դեկտեմբերի 2008

Ջազը Հայաստանում ֆանտաստիկ առաջընթաց է ապրում, ինչը չի կարող չուրախացնել, երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՌԴ ժողովրդական արտիստ, միջազգային ջազ փառատոների դափնեկիր Գեորգի Գարանյանը։

«Շատ հաճելի է տեսնել, որ ջազ-համերգների այսքան շատ երիտասարդներ են գալիս, ովքեր կազմում են հանդիսատեսի շուրջ 60-70 տոկոսը»,- ասաց ջազմենը։  

Նրա խոսքերով, Հայաստանում ջազի հանդեպ հետաքրքրություն միշտ եղել է, բայց եթե 60-ականներին համերգների գնում էին միայն ջազով տարվածները, ապա հիմա ջազով հետաքրքրվում են հասարակության ավելի լայն շերտեր։

«Խորհրդային ժամանակներում ջազին ազգային դեմք տալու շատ փորձեր են արվել, սակայն բոլոր այդ փորձերը տապալվեցին։ Գլխավորն այդ ժանրում որակն է»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով իր արվեստին՝ Գարանյանը նշեց, որ կինեմատոգրաֆից հեռացել է այն պատճառով, որ դժվար է միաժամանակ մի քանի ժանրում աշխատել։  

«Երաժշտական ֆիլմերը չափազանց շատ ժամանակ ու ջանք են խլում, որոնք ես նախընտրում են ներդնել իմ նվագախմբի հետ կենդանի համերգներում»,- ասաց նա։

Նրա խոսքերով, կինոյում արված իր վերջին աշխատանքը երկու տարի առաջ էր, երբ երգեր էր գրել ամանորյա երաժշտական ֆիլմի համար։ 

Հանրահայտ արտիստը նաև ընդգծեց, որ պատրաստվում է «Հայկական ջազը 70 տարեկան է» նախագծին նվիրել երկու «Ջեմ 5» հաղորդումներ, որն ինքն է վարում «Կուլտուրա» հեռուստաալիքով։

Գարանյանը հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի և միջազգային ջազ փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանի հետ «Հայկական ջազը 70 տարեկան է» նախագծի շրջանակներում հանդես կգա հերթական համերգով, որը կանցկացվի երկուշաբթի Երևանի Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: