484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ջազային վոկալին անհրաժեշտ է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել. ջազմեն
16:37
15 Դեկտեմբերի 2008

Հայաստանում ջազային վոկալին պետք է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել, մասնավորապես, լուրջ ջազ-վոկալի դպրոցի անհրաժեշտություն է նկատվում, կարծում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայկական ջազը 70 տարեկան է» փառատոնի կազմկոմիտեի նախագահ, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը։

«Հայաստանում չկա այնպիսի մի ջազ-երգիչ, որի հետ ես կցանկանայի ելույթ ունենալ»,- երկուշաբթի «Հայկական ջազը 70 տարեկան է» նախագծի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մալխասյանը։

Նրա խոսքերով, ջազի դպրոց չի եղել նաև խորհրդային ժամանակներում, թեև եղել են տաղանդավոր ջազ վոկալիստներ, ինչպիսիք են Տաթևիկ Հովհաննիսյանը և վաղամեռիկ Էլվինա Մակարյանը։

«Չկա դպրոց, քանի որ չկա լուրջ մոտեցում այս գործին։ Ըստ իս, ջազային վոկալով կամ պետք է լրջորեն զբաղվել, կամ չզբաղվել ընդհանրապես»,- ընդգծեց ջազմենը։

Մալխասյանի կարծիքով, դրա պատճառը, հնարավոր է, նրանում է, որ ջազը ոչ առևտրական և անեկամտաբեր ուղղություն է, ի տարբերություն փոփ-երաժշտության, որը մեր երկրում «չափից շատ է»։

 «Հայկական ջազը 70 տարեկան է» փառատոնի շրջանակներում անցկացվող հերթական համերգը տեղի կուեննա երկուշաբթի Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգին կմասնակցեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ, միջազգային  ջազ փառատոների մրցանակակիր Գեորգի Գարանյանը, Լևոն Մալխասյանը,  միջազգային  ջազ փառատոների մրցանակակիր, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: