486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի՝ ռազմական բյուջե աճեցնելու քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. ՀՀ ԱԳՆ
16:03
15 Դեկտեմբերի 2008

Ադրբեջանի կողմից  իրականացվող ռազմական բյուջե աճեցնելու քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարևան Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒՊ նորմերի խախտման մասին հարցին։  

«Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն  և շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Ցավոք, շատ երկրներ, նաև ԵԱՀԿ-ն, ոչ մի գնահատական չեն տալիս այդ պահվածքին, քաղաքականությանը ու միջազգային պայմանագրերի խախտումներին, որոնք թույլ է տալիս Ադրբեջանը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դեկտեմբերի 4-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ անդամ-երկրների ուշադրությունն արդեն մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ԵԶՍՈՒՊ, նորմերի խախտման վրա՝ կոչ անելով ավելի լուրջ վերաբերվել այդ հարցին։

«Նման քաղաքականությունը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, և եթե երկիրն ավելացնում է ռազմական բյուջեն, բայց ասում, որ խաղաղություն է ուզում, դա մի բան է։ Բայց Ադրբեջանից մենք լսում ենք միանգամայն այլ բան, այսինքն այն, որ նա չի բացառում պատերազմի հնարավորությունը։ Նման իրադրության մեջ սահմանին տեղի ունեցած ցանկացած միջադեպ կարող է վերահսկողությունից դուրս գալ, և թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե տարածաշարջանի համար հանգեցնել ծանր հետևանքների»,- ասաց հայ նախարարը։    

Իր հերթին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն նշեց, որ կազմակերպությունը ուժի չկիրառման սկզբունքի կողմնակից է, ինչն ընդհանուր է բոլոր մասնակից-երկրների համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: