482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունն ավելի լուրջ է վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին. ԱՄՆ դեսպան
14:42
15 Դեկտեմբերի 2008

ՀՀ կառավարությունը սկսել է կոռուպցիայի դեմ պայքարին մեծ լրջությամբ վերաբերվել, ընդ որում վերջին ամիսներին նկատելի են այդ ուղղությամբ դրական տեղաշարժեր, ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը (Marie Yovanovich)։

«Վերջին բարեփոխումները, հանրապետության մարզերում Գլխավոր դատախազության աշխատանքը, Հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ հանրային լսումները վկայում են հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը պատշաճ մակարդակի հասցնելու՝ Հայաստանի իշխանությունների լուրջ մտադրության մասին», - ասաց նա երկուշաբթի՝ «ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման ընթացքում։

Միաժամանակ Յովանովիչը նշեց, որ այնուամենայնիվ երկրի շատ քաղաքացիներ սպասողական դիրք են զբաղեցրել՝ ցանկանալով հավաստիանալ, թե իսկապե՞ս իշխանություններն ի վիճակի են ձերբակալել և կոռուպցիոն հանցագործության մեղադրանքներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ ազդեցիկ կապեր ունեցող գործարարներին։

«Հայաստանում յուրաքանչյուրին հետաքրքրում է՝ ուղղված կլինե՞ն, արդյոք, իշխանությունների գործողությունները կոռուպցիայի մեջ իսկապես մեղադրվող անձանց բացահայտմանն ու պատժմանը», - պարզաբանեց նա։

Դեսպանի խոսքերով, անհրաժեշտ է հակակոռուպցիոն տարրեր ներդնել հանրապետության իշխանությունների գործունեության բոլոր ոլորտներում։

«Դա կօգնի ստեղծել համակարգեր, որոնք արմատախիլ կանեն ոչ պաշտոնական վճարումների երևույթները, մասնավորապես, առողջապահության ոլորտում, ինչպես նաև կբարձրացնեն բոլոր պետական կառույցների գործունեության թափանցիկությունը», - ընդգծեց նա։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի գործում իշխանությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքի մասին՝ Յովանովիչն ասաց, որ այդ ուղղությամբ Հայաստանում զգալի առաջընթաց չի նկատվում։

««Transparency International/Armenia»-ի տվյալների համաձայն, կարելի է ասել, որ Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը վատթարանում է։ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ, կան իրական ներքին և արտաքին խոչընդոտներ ներդրումները կրճատելու, տնտեսության աճը դանդաղեցնելու և միգրացիան ավելացնելու համար», - ասաց դեսպանը։

Սեպտեմբերի 23-ին Լոնդոնում «Transparensy International» համաշխարհային հակակոռուպցիոն կոալիցիայի հրապարակած ուսումնասիրության համաձայն, որը անցկացվել է աշխարհի 180 երկրներում՝ միջազգային անկախ աղբյուրների տվյալների հիման վրա, Հայաստանում Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2008 թ.-ին կազմել է տասը բալանոց սանդղակով 2,9 բալ՝ 2007 թ.-ի 3,0 բալի համեմատ։

«ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և պետական կառավարկան մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» երկամյա ծրագիրն իրականացվել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի հայկական գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական հիմնադրամի (UNDEF) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։

Ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի ութ մարզերում աջակցություն է տրամադրվել ավելի քան 400 հազ. ԱՄՆ դոլարի չափով, ուղղված էր, մասնավորապես, ԶԼՄ-ների դերի բարձրացմանը կառուպցիայի դեմ պայքարում, պետական կառավարման կառույցների աշխատանքի խթանմանը, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համագործակցությանը պետական կառավարման կառույցների գործունեության թափանցիկության ապահովման հարցում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: