484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կբացվի գեղասահքի մարզադպրոց
13:11
15 Դեկտեմբերի 2008

Երևանում դեկտեմբերի 27-28-ին կբացվի գեղասահքի մարզադպրոց, հաղորդում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի կենտրոնը։

Մարզադպրոցը նախատեսվում է բացել Համալիրում գործող սահադաշտի նյութատեխնիկական բազայի հիման վրա, այն կրելու է Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի անունը։

«2008 թ.-ի դեկտեմբերի 16-ին 21-րդ դարի լավագույն գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն կժամանի Երևան՝ ծանոթանալու մարզահամերգային համալիրում գործող սահադաշտի նյութատեխնիկական բազային», - ասվում է տեղեկատվության մեջ։

Այցի շրջանակներում նախատեսվում է Պլյուշչենկոյի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Տեղեկատվության համաձայն, մարզադպրոցի բացումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 27-28-ին։

«Այդ օրերին Պլյուշչենկոն ՄՀՀ-ում հանդես կգա շքեղ սառցե շոու ծրագրով և շոուից առաջ անձամբ կհայտարարի նոր մարզադպրոցի բացման մասին», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մարզադպրոցում կդասավանդեն արտերկրի գեղասահքի բարձրակարգ մասնագետներ, սպորտի վարպետներ և օլիմպիական չեմպիոններ։

Ինչպես ասվում է տեղեկատվության մեջ, մարզադպրոցը կիրականացնի նաև ֆիզկուլտուրային և առողջապահական ծրագրեր, կկազմակերպի առողջապահական ճամբարներ, ինչպես նաև մարզական-մասսայական միջոցառումներ։

Մասնագետների կարծիքով, Երևանում նոր մարզադպրոցի ստեղծմամբ Հայաստանում գեղասահքի համար կսկսվի նոր դարաշրջան։

«Նոր մարզադպրոցի ստեղծմամբ Հայաստանը կարող է ավելի վստահ քայլեր անել գեղասահքի համաշխարհային անցուդարձում, և մենք հուսով ենք, որ միջազգային մրցաշարերում ավելի հաճախ կհնչի հայ գեղասահորդների անունը», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։