480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն անցկացվել է հայկական գինու և պանրի ամենամյա համտեսը
10:43
15 Դեկտեմբերի 2008

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ուրբաթ անցկացվել է հայկական գինու և պանրի ամենամյա 9-րդ համտես-երեկոն։

Համտեսը կազմակերպել են Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ինչպես լրագրողներին է ասել CARD-ի մարքեթինգի բաժնի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, այս տարի 6 գինեգործական և 9 պանրագործական ընկերություններ ներկայացրել են հայկական գինու 20 և տեղական արտադրության պանրի 20 տեսակներ։

«Ներկայացված է պանրագործական երեք գործարանների՝ «Գաուդայի», «Տիգրանիի» և «Թելակի» նոր ընտրանին։ Քաղցր գինիների հետ միասին ներկայացված է հայկական շոկոլադն ու չիզքեյքը», -  ավելացրել է նա։

Համտես-երեկոյին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ընդգծել է, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս շփվել արտադրողների հետ և ծանոթանալ առաջատար ընկերությունների արտադրանքի նորույթների հետ։

«Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը աջակցել է հայկական ընկերություններին ամերիկյան դեսպանատան տարածքում իրենց արտադրանքը ներկայացնելու գործում», - ավելացրել է Յովանովիչը։

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) բացվել է Հայաստանում 2005 թ.-ի նոյեմբերի 2-ին։ CARD-ը գործում է երեք ուղղություններով՝ ագրոբիզնես և մարքեթինգ, գյուղի զարգացում և ֆինանսական ծառայությունների տրամադրում։

Ամեն տարի նման միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են CARD-ի շահառու հայաստանյան ընկերությունների գինիների ու պանրի տեսականին։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։