480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Վիլյամ Սարոյանի հուշարձանը
10:26
15 Դեկտեմբերի 2008

Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանը բացվեց շաբաթ օրը Երևանում։ Հուշարձանի բացումը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նվիրված էր գրողի 100-ամյակին, որը նշվում է 2008 թ.-ին։

«Շատ ուրախալի է, որ Սարոյանի հուշարձանի բացման նախաձեռնությամբ հանդես են եկել սովորական մարդիկ, իսկ կառավարությունը միայն աջակցել է նրանց», - բացման արարողության ժամանակ նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նա նաև նշել է, որ շատ խորհրդանշական է հուշարձանի տեղադրման վայրը, քանի որ հարևանությամբ գտնվում են հայկական մշակույթի այնպիսի հռչակավոր մարդկանց հուշարձաններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Սայաթ-Նովան, Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը, Մարտիրոս Սարյանը։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի տնօրեն, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստահաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է։

Գաղափարի իրագործմանը նպաստել են սփյուռքի հայ մեկենասները, տարածքը բարեկարգվել է կառավարության օգնությամբ, որն իր վրա էր վերցրել նաև պատվանդանի տեղադրման աշխատանքը։

Հուշարձանը տեղադրվել է քանդակագործ Դավիթ Երևանցու և ճարտարապետներ Ռուբեն Հասրաթյանի և Լևոն Իգիթյանի համատեղ ջանքերով։

Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ «Սարոյանական տարին» անցկացվում է ինչպես Հայաստանում, ինչպես էլ նրա հայրենի Ֆրեզնոյում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: