487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է ճապոնական փորագրանկարների ցուցահանդես
20:09
12 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Երևանում՝ ՀՀ Ազգային պատկերասրահում բացվել է ճապոնական փորագրանկարների ցուցահանդես։

«Ցուցահանդեսում ցուցադրված են Ուտագավա Ուկիե-է դպրոցի ճապոնական փորագրանկարները, որոնք պատկերասրահը նվեր է ստացել Ուտագավա համայնքից դեռևս 1994 թ.-ին»,- լրագրողներին ասաց ՀՀ Ազգային պատկերասրահի գիտական աշխատանքի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, նկարներն առաջին անգամ ցուցադրվել են 1994 թ.-ին, սակայն այն ժամանակ դրանք մշակված ու հետազոտված չէին։

«Մի քանի տարի է պահանջվել մասնագետներ հրավիրելու համար, որպեսզի գրությունները կարդանք և նկարների հեղինակներին ու դրանց ստեղծման ժամանակները պարզենք։ Եվ այդ աշխատանքի արդյունքում պատրաստվել է ներկայիս ցուցահանդեսը»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես նա նշեց, այս ցուցահանդեսը կոչված է մասսայականացնելու ճապոնական մշակույթը Հայաստանում, ինչի առնչությամբ ցուցահանդեսին կհրավիրվեն դպրոցականների և ուսանողների խմբեր։

Հարությունյանը հայտնեց, որ ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն ճապոնական մշակույթի մասին ֆիլմեր, մասնավորապես, թեյի արարողության, կիմոնո կրելու կուլտուրայի, Նարա և Կիոտո քաղաքների տեսարժան վայրերի։

Նրա խոսքերով, սա պատկերասրահի վերջին ցուցահանդեսն է 2008 թ.-ին և կտևի  շուրջ 2 ամիս։

Ուկիե-է-ն Ճապոնիայում Էդո ժամանակահատվածից զարգացում ստացած կերպարվեստի ուղղություն է։ Ուկիե-է-ին բնորոշ են առօրեական կյանքի նկարները՝ համահունչ այդ ժամանակի քաղաքային գրականությանը։ Փորագրանկարներում պատկերվում էին գեյշաներ, սումոյի հսկա մարտիկներ և կաբուկի թատրոնի հանրահայտ դերասաններ։ Ավելի ուշ մասսայական դարձավ բնանկարային փորագրությունը։  

Ուկիե-է ուղղության հիմնադիրը ճապոնացի գեղանկարիչ և գրաֆիկայի վարպետ Խիսիկավա Մորոնոբուն է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։