483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը աջակցության համար դիմել է ԱՄՆ դեսպանատուն
19:44
12 Դեկտեմբերի 2008

Երևանի մարտյան իրադարձությունների հետաքննությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է դիմել ԱՄՆ դեսպանատուն՝ անկարգությունների ժամանակ օգտագործված «Չերյոմուխա-7» հատուկ նյութի ձգաբանական փորձաքննության անցկացմանն օժանդակելու համար։

«Մենք ուզում ենք ԱՄՆ դեսպանատուն դիմել, որպեսզի նրանք օգնեն որևէ փորձագիտական կենտրոնում ձգաբանական փորձաքննություն անցկացնելու գործում «Չերյոմուխա-7»-ի անհատական նույնականացման համար»,- ուրբաթ լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։  

Նրա խոսքերով, ավելի վաղ խոսվում էր, որ «Չերյոմուխայի» հետքերն անհնար է նույնականացնել, «բայց հիմա մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը, առավել ևս, որ գլխավոր դատախազությունը պատրաստակամություն է հայտնել օգնել այդ հարցում»։

«Մենք կարող ենք համապատասխան կենտրոն ուղարկել մարդկանց մահվան պատճառ դարձած հրապատիճները և հատուկ զենքը, որից բաց են թողել «Չերյոմուխան», եթե փորձաքննության անցկացման համաձայնություն ստանանք»,- ասաց Նիկոյանը։

Միևնույն ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության՝ նիստին ներկա գտնվող առաջնորդ Արամ Կարապետյանն առաջարկեց դիմել համապատասխան ռուսական կենտրոններին, քանի որ Ռուսաստանը «Չերյոմուխայի» արտադրության երկիրն է, ինչը դրական ընդունվեց հանձնաժողովի ղեկավարի կողմից։  

Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, անկարգությունների ընթացքում հինգ մարդ, այդ թվում մեկ ոստիկան, զոհվել են հրազենային վնասվածքի պատճառով, երեքը՝ «Չերյոմուխա» հատուկ նյութի անդրադարձման արդյունքում, մեկ ոստիկան մահացու բեկորային վնասվածք էր ստացել, ևս մեկը՝ մահացել գանգուղեղային վնասվածքի պատճառով։    

Նիկոյանն ավելացրեց, որ հանձնաժողովի նիստին ներկա Ոստիկանական զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հետաքրքիր և կարևոր մանրամասներ հայտնեց մարտի 1-2 դեպքերի մասին։

Նիկոյանի խոսքերով, Գրիգորյանը հայտնել է, որ իրավապահ մարմինների նկատմամբ կիրառվել են նռնակներ ու զենք, բայց վերջինը գործածվել է «վախեցնելու, այլ ոչ թե սպանելու նպատակով»։

«Հարցին այն մասին՝ անկարգությունները տարերային էին, թե կազմակերպված, Գրիգորյանն ասաց, որ ցուցարարների գործողությունները կազմակերպված էին, քանի որ նրանք կարողացել են դուրս գալ փողոցներով ու հայտնվել Ոստիկանության թիկունքում»,- ասաց նա։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարը նաև հայտնեց հանձնաժողովին, որ ցուցարարների տրամադրության տակ «Զարյա» տեսակի լուսա-ձայնային  նռնակներ կային։   

Նիկոյանը նշեց, որ Ոստիկանությունը 10 «Զարյա» տեսակի լուսա-ձայնային  նռնակներ է ունեցել, որոնցից օգտագործել է միայն 6-ը, մինչդեռ օգտագործված նռնակների թիվը գերազանցել է 20-ը, ինչը, Գրիգորյանի կարծիքով, վկայում է ցուցարարների մոտ այս տեսակի նռնակների առկայության մասին։

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ չհաստատված տեղեկատվության համաձայն, այդ նռնակները կարող էին անօրինական կերպով Վրաստանից բերված լինել, բայց քանի որ տեղեկատվությունը հստակ չէ, ապա այն ոչ հաստատելու հնարավորություն կա, ոչ առավել ևս՝ հստակեցման համար վրացական կողմին հարցում անելու։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: