485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագումարը կարող է տեղի ունենալ Վրաստանում. ՀԱԿ համակարգող
18:53
12 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համագումարը կարող է կայանալ Վրաստանում, լրագրողներին հայտնեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Եթե Հայաստանում ընդդիմությունը հնարավորություն չունենա իրականացնել ժողովներ անցկացնելու իր իրավունքը, ապա մենք ստիպված կլինենք փնտրել մեր սահմանադրական իրավունքն իրականացնելու հնարավորություններ»,- ուրբաթ հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ տարբերակներից մեկը համագումարի անցկացումն է Վրաստանում։

«Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հնարավոր չէ վարձակալել սրահ՝ քաղաքական միջոցառում անցկացնելու համար»,- ասաց նա։

Զուրաբյանի խոսքերով, առաջիկայում կհրապարակվի ցանկը միջոցառումներ անցկացնելու նպատակով տարածք տրամադրելու բոլոր մերժումների, որոնք ստացել է ոչ միայն ՀԱԿ-ը, այլև Հելսինկյան կոմիտեն և այլ ընդդիմադիր ու անկախ հասարկական կազմկերպությունները։

Նա նշեց, որ այդ առթիվ ընդդիմությունը ստիպված կլինի բողոքով դիմել Եվրոպայի Խորհուրդ, ինչպես նաև խորհրդարանական միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը կխնդրի բարձրացնել այդ հարցը խորհրդարանում։

Զուրաբյանի խոսքերով, բոլոր մերժումներից հետո ՀԱԿ-ը ստիպված եղավ դեկտեմբերի 3-ին դիմել կառավարություն՝ համագումարի համար կառավարության նիստերի դահլիճը տրամադրելու խնդրանքով։

«Չնայած վարչապետի խոստմանը՝ մենք մինչ օրս չենք ստացել մեր դիմումի պատասխանը»,- հայտարարեց Զուրաբյանը։ Նա նշեց, որ այդ պատճառով վտանգի տակ կարող է դրվել դեկտեմբերի 19-ին ՀԱԿ համագումարի անցկացումը։

Զուրաբյանի խոսքերով, ՀԱԿ-ն իր համագումարն անպայման ուզում է անցկացնել դեկտեմբերին, քանի որ համագումարի ընթացքում պետք է քննարկվի և ընդունվի առաջիկա ժամանակաշրջանում ընդդիմության գործողությունների ռազմավարությունը։

«Մենք առաջարկում ենք կառավարությանը տրամադրել նիստերի դահլիճը դեկտեմբրի 19-ին հաջորդող ցանկացած օր, եթե այդ ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ անել հենց դեկտեմբերի 19-ին»,- հայտարարեց Զուրաբյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։