481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է արևային էլեկտրակայանների համար սարքավորումներ արտահանել Սիրիա
18:42
12 Դեկտեմբերի 2008

Հայաստանն ու Սիրիան քննարկում են արևային էլեկտրակայանների համար հայկական սարքավորումները սիրիական շուկա արտահանելու հարցը, ասաց ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը՝ ամփոփելով հայկական ապրանքի՝ դեկտեմբերի 4-7-ը Հալեպում անցկացված ցուցահանդես-վաճառքի արդյունքները։

«Ցուցահանդեսի այցելուներին շատ հետաքրքրեց «Բարվա» ընկերության արտադրանքը, որը մասնագիտանում է արևային ալեկտրակայանների և արևային տաքացուցիչների ուղղությամբ»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Իր հերթին ՀՀ ԱԱՊ նախագահի տեղակալ, տնտեսական համագործակցության հայ-սիրիական հանձնաժողովի համանախագահ Արամ Վարդանյանը նշեց, որ քանի որ Սիրիան աշխարհի «ամենաարևոտ» երկրներից մեկն է համարվում, այնտեղ արևային էլեկտրակայանների տեղադրման մեծ պահանջարկ կա, մասնավորապես, արտեզյան հորերում, որտեղ այսօր դիզելային էլեկտրակայաններ են օգտագործվում, որոնք այլևս ձեռնտու չեն՝ վերջին տարում դիզվառելիքի գրեթե կրկնակի թանկացման պատճառով։     

«Մենք հաջորդ տարվա ընթացքում մի քանի արևային էլեկտրակայնների փորձնական շինարարության մասին պայմանվորվածություն ենք ձեռք բերել»,- ասաց նա։

Բացի այդ, Վարդանյանի խոսքերով, Հալեպում կառուցվող Հայ Առաքելական եկեղեցու շենքի կտուրին կտեղադրվեն երեք կենտրոնացված արևային տաքացուցիչներ և երեք արևային մոդուլներ՝ շենքը տաք ջրով ապահովելու ու արևային էներգիայի հաշվին վերելակների համակարգի էլեկտրասնուցման համար։ 

«Այս նախագիծը ցուցադրական բնույթ կունենա»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ տվյալ սարքավորումներով լրջորեն հետաքրքրվել են Լիբանանից ժամանած հայ ձեռներեցները։

Հայկական ապրանքի ցուցահանդես-վաճառքում, որի կազմակերպիչը ՀՀ ԱԱՊ-ն էր, մասնակցել են գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գրահրատարկչության, սննդի արդյունաբերության, բժշկության, դեղագործության, արհեստագործության, կերպարվեստի ոլորտները ներկայացնող շուրջ 40 կազմակերպություններ ու ընկերություններ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: