480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն ընտրվեց Շեվքետ Շայդուլինը
16:05
12 Դեկտեմբերի 2008

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ փոխնախագահ Գեորգի Կորնիլովը ուրբաթ «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անձնակազմին ներկայացրեց նոր գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից։

Շայդուլինն ընտրվեց այդ պաշտոնում «ՀԿԵՈՒ» ՓԲԸ տնօրենների խորհրդի՝ 2008թ. դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն։

Շեվքետ Շայդուլինը ծնվել է 1961թ.-ին։ 1990 թվականին ավարտել է Կույբիշևի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը՝ «լոկոմոտիվներ» մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978թ.-ին Ուլյանովսկի լոկոմոտիվային դեպոյի փականագործի պաշտոնից։  2001թ.-ից աշխատել է Գորկու երկաթուղու պետի տեղակալ։ 2002թ.-ին նշանակվել է նույն երկաթուղու պետ։ 2004-2007թթ. զբաղեցրել է Սվերդլովսկի երկաթուղու պետի պաշտոնը։ 2007թ. ապրիլից աշխատել է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ նախագահի խորհրդական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2008թ. հունիսից դեկտեմբեր «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Կուզնեցովը։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։

ՀԵՈՒ ենթակայության տակ են գտնվում 805 կմ երկաթուղի՝ Հայաստանի 1125 կմ երկաթուղուց, 2001թ.-ից ընկերությունը բերում է կայուն շահույթ։ 2007թ.-ին ՀԵՈՒ կողմից տեղափոխվել է 3 միլիոն տոննա բեռ՝ 2006թ.-ի 2,7 միլիոն տոննայի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։