486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը գրասենյակ կբացի Հունաստանում
15:26
12 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը գրասենյակ կբացի Հունաստանում, հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը։

«2009թ. մենք նախատեսում ենք գրասենյակ բացել Հունաստանում»,- չորեքշաբթի հայտնեց նա մամուլի ասուլիսում։

Վարդանյանի խոսքերով, ընթացիկ տարում Հունաստանում ՀՀ դեսպանն ակտիվ աշխատանք է տարել հայ համայնքի հետ, կարողացել է համախմբել Հունաստանի և Կիպրոսի հայերին և «Հեռուստամարաթոն - 2008»-ի շրջանակներում անգամ առանց գրասենյակ ունենալու հավաքել 40 հազ. դոլար։

«Տեղական գրասենյակները բոլոր երկրներում իրականացնում են գումարի հանգանակություն տվյալ երկրի համայնքի համար ընդունելի միջոցներով՝ օգտագործելով քարոզչական պաստառներ, էլեկտրոնային փոստը, տեղեկատվություն տարածելով թերթերում և անձնական հանդիպումների ժամանակ»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ տեղական գրասենյակի առկայությունն, անշուշտ, կօգնի ավելի արդյունավետ աշխատել տվայլ երկրի համայնքի հետ։

Ըստ նրա, Հունաստանի գրասենյակն իր գործունեությունը կտարածի նաև Կիպրոսում։ Վարդանյանը նշեց, որ նոր գրասենյակի վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի հաջորդ տարվա սկզբին՝ իր Հունաստան  այցի ժամանակ։

Վարդանյանը նշեց նաև, որ գրասենյակ հիմնելու համար չեն օգտագործվի այլ երկրներում հանգանակված միջոցները։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն – 2008»-ի շրջանակներում հավաքել է 35 մլն 9156 ԱՄՆ դոլար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։