480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Բելառուսի հինգ քաղաքների միջև համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել Մինսկի մարզում
10:27
12 Դեկտեմբերի 2008

Հայաստանի և Բելառուսի հինգ քաղաքների միջև համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի մարզ կատարած այցի ժամանակ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Տեղեկատվության համաձայն, համագործակցության մասին համաձայնագրերը ստորագրվել են դեկտեմբերի 9-ին Կապան և Բորիսով, Ագարակ և Սոլիգորսկ, Սիսիան և Սլուցկ, Մեղրի և Մյադել, Գորիս և Նեսվիժ քաղաքների միջև։

Բելառուս ժամանելու օրը՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի պատվիրակությունը Մինսկի մարզգործկոմի և ՀՀ դեսպանության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է մարզի Ժոդինո քաղաքը, հանդիպումներ ունեցել քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ, որոնց հետ քննարկվել են 2006թ. հոկտեմբերին Մինսկի մարզի Ժոդինոյի և Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարանի միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի իրագործման ընթացիկ հարցեր։

Կայացել է նաև պատվիրակության հանդիպումը «ԲելԱԶ» գործարանի ղեկավարության հետ, որոնց հետ քննարկվել են ձեռնարկության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, կոմբինատում շահագործվող «ԲելԱԶ» մակնիշի մեծաքանակ ծանր ինքնաթափերի վերանորոգման և Հայաստանում նրանց սպասարկման կենտրոնի հիմնման հարցերը։

Մինսկի մարզի շրջաններում պատվիրակության ունեցած հանդիպումների արդյունքների, դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հեռանկարների քննարկմանն էր նվիրված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրն Խաչատրյանի գլխավորած պատվիրակության և Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Մինսկի մարզգործկոմի նախագահ Լեոնիդ Կրուպեցի և մարզի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Մինսկի մարզը շահագրգռված է ուսումնասիրել Սյունիքի մարզի ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաև մանր և միջին ձեռնարկատիրության փորձը։

Սյունիքի մարզի համար առավել հետաքրքրական ներկայացվել է Մինսկի մարզում սոցիալական խնդիրների լուծման, առկա արտադրական կարողությունների շահագործման և զբաղվածության հարցերի կարգավորման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման փորձը։

ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձել է ընթացիկ տարվա նոյեմբերի 27-28-ը Բելառուս կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացրած այն դիտողությանը, որ տարբեր ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացմանը նոր թափ հաղորդելու համար անհրաժեշտ է իրագործել միջտարածաշրջանային համագործակցության առավել ծավալուն ծրագրեր և նշել, որ այս այցի շրջանակում հինգ նոր համաձայնագրերի ստորագրումը կարելի է գնահատել որպես այդ ուղղությամբ արձանագրված լուրջ առաջընթաց։

Հանդիպմանը հաջորդել է Խաչատրյանի և Կրուպեցի մամուլի ասուլիսը։ Սյունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության պատվին կազմակերպվել է ընդունելություն ՀՀ դեսպան Եսայանի անունից, որին մասնակցել են նաև Մինսկի մարզգործկոմի նախագահ Կրուպեցը և նրա տեղակալները։

ՀՀ Սյունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության այցը Մինսկի մարզ ավարտվել է դեկտեմբերի 11-ին: Պատվիրակության կազմում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Ագարակի, Քաջարանի քաղաքապետները և մարզի այլ պաշտոնյաներ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։