486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ստիպված է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ. կուսակցության ղեկավար
17:28
11 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան դատապարտված է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն, կարծում է Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքերով, հարաբերությունների հաստատումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև հենց Թուրքիային։

«Եթե Թուրքիան ցանկանա ազդեցիկ պետություն դառնալ տարածաշրջանում, ապա պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեկուսացված և շրջափակված Հայաստանի դեպքում Թուրքիան չի կարող խաղաղության ու կայունության պակտի հիմնադիր լինել տարածաշրջանում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։   

«Ես մեծ կարևորություն եմ տալիս Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում ՀՀ նախագահի կողմից ձեռնարկված քայլերին»,- ավելացրեց նա։

Հարությունյանի կարծիքով, ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում, որքան ավելի ակտիվ լինի Հայաստանը, այնքան ավելի շատ կաճի նրա աշխարհաքաղաքական ներուժը, և «կանհետանան տարածաշրջանն առանց Հայաստանի պատկերացնելու փորձերը»։   

«Ես այն քաղաքական գործիչներից եմ, ովքեր միշտ հանդես ենե եկել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և սահմանի բացման օգտին»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով, սահմանի բացումը, բացի տնտեսական ու քաղաքական շահից, նաև Ղարաբաղյան հարցի արդար լուծման հնարավորություն կստեղծի։   

«Բավական կլինի բացել սահմանը, և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու բոլոր սպառնալիքները կկորցնեն բոլոր հեռանկարները»,- ասաց ՀՔԴՄ առաջնորդը։   

Նա նշեց, որ հարաբերությունների հաստատման գործընթացը աստիճանական կլինի, քանի որ թուրքական իշխանություններին անհրաժեշտ կլինի նախապատրաստել իրենց հասարակությանը, «սակայն քայլ առ քայլ կողմերը կհանգեն հարաբերությունների նորմալացման»։

Հարությունյանն ավելացրեց, որ Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում էական փոփոխություններ են կատարվում հայ-թուրքական հարաբերությունների և հայերի Ցեղասպանության ճանաչման հարցերում։ «Հայաստանի առաջադրանքը այդ փոփոխություններին նպաստելն է»,- ասաց նա։  

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։