486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Լեհաստանի դեսպանը կարևորում է երկու երկրների միջև գիտական կապերի հետագա ամրապնդումը
15:40
11 Դեկտեմբերի 2008

Գիտական կապերը Հայաստանի և Լեհաստանի միջև պետք է ավելի ամուր դառնան, հինգշաբթի հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտհեն լեհ փորձագետների հանդիպմանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։

«Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեն վաղեմի բարեկամական հարաբերություններ։ Մենք ողջունում ենք այնպիսի միջոցառումների կազմակերպումը, որոնք նպատակ ունեն ամրապնդել հայ-լեհական համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում»,- նշեց դեսպանը։

Կնոտհեն հատուկ նշեց Լեհաստանի հայկական համայնքի դերը հայ-լեհական համագործակցության զարգացման հարցում։ Ըստ նրա, երկրի հայկական համայնքը լավ է ինտեգրված լեհական հասարակությունում։

Իր հերթին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ողջունելով օտարերկրյա  փորձագետների հանդիպումները հայ ուսանողների հետ, նշեց, որ դա թույլ է տալիս ուսանողներին ընդլայնել իրենց մտահորիզոնը և ծանոթանալ օտարերկրացի քաղաքագետների կարծիքներին՝ տարբեր հարցերի վերաբերյալ։

«Մեր ուսանողների հանդիպումները օտարերկրյա պրոֆեսորների, դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ավանդույթ են  դառնում միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Նման հանդիպումները կարևոր են նաև նրանով, որ լավ հիմք են դառնում ԵՊՀ-ի և արտասահմանյան բուհերի միջև հարաբերություններ հաստատելու համար»,- ընդգծեց Պետրոսյանը։

Լեհ փորձագետները՝ դիվանագետ Մարիան Ստաշևսկին և Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին Հայաստան են ժամանել «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության հրավերով։ Փորձագետները ԵՊՀ ուսանողների համար դասախոսություն կարդացին «Միջազգային կազմակերպությունները և հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։