484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Սոֆիայում կայացել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը
13:56
11 Դեկտեմբերի 2008

Սոֆիայում դեկտեմբերի 9-10-ն անցկացվել է Առևտրատնտեսական և գիտատեխնիական համագործակցության հարցերի հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Նիստի ժամանակ հայկական կողմը գլխավորել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, իսկ բուլղարական կողմը՝ Բուլղարիայի Հանրապետության պետական վարչակազմերի և վարչակազմային բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլևը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև իրավապայմանագրային, Եվրաինտեգրման, առևտրի, ներդրումների, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության, ֆինանսների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության հարցեր։

Մասնավորապես, խոսվել է Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր՝ ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին: Համաձայնագիրը քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են 2009թ. առաջին եռամսյակում կազմակերպել երկու երկրների տրանսպորտի նախարարությունների մասնագետների հանդիպում:

«Հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել այն մասին , որ բուլղարական ընկերության կողմից շահագործվող՝ Նովորոսիյսկ-Բուրգաս-Փոթի ավտոմոբիլա-լաստանավային երթուղին լիովին չի բավարարում բեռնափոխադրումների  պահանջարկը և առաջարկել է ուսումնասիրել նշված երթուղում լրացուցիչ լաստանավի շահագործման հնարավորությունները», - նշեց Տոնոյանը։

Բացի այդ, կարևորվել է  նաև Երևան-Սոֆիա-Երևան ուղիղ ավիաչվերթի կազմակերպումը: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այդ երթուղին հայկական ընկերության միջոցով սպասարկելու դեպքում ստեղծել բոլոր հնարավորությունները:

Եվրաինտեգրման բնագավառում բուլղարական փորձի ուսումնասիրման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամություն է հայտնել Բուլղարիայում հայ մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը իրենց իսկ միջոցներով կազմակերպելու հարցում։

Երկու կողմերը հաստատել են նաև իրենց պատրաստակամությունը` գյուղատնտեսության բնագավառում հետագա համագործակցության զարգացման հարցում: Մասնավորապես, համագործակցությունը նախատեսվում է սերմերի և տնկիների արտադրության ու առևտրի կազմակերպման, գյուղատնտեսության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ

Երկկողմ պատվիրակությունների ներկայացուցիչները ողջունել են Բուլղարիայի Սիլիստրա և Հայաստանի Հրազդան քաղաքների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։

Նախարար Գուրգեն Սարգսյանը Սոֆիայում հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի տրանսպորտի նախարար Պետր Մուտաֆչիևի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և կապի պետական գործակալության պետ Պլանմեն Վաչկովի հետ:

Դեկտեմբերի 11-ին Սոֆիայում  կկայանա հայ-բուլղարական գործարար-համագումարը: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։