482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մարտյան անկարգությունների գործով քաղբանտարկյալներին ներում շնորհելու միջոցով Հայաստանի իշխանությունները փորձում են արտաքին խնդիրներ լուծել. ընդդիմադիր
11:38
11 Դեկտեմբերի 2008

Երևանի մարտյան անկարգությունների գործով քաղբանտարկյալներին ներում շնորհելու միջոցով Հայաստանի իշխանությունները փորձում են լուծել արտաքին քաղաքական խնդիրները, կարծում է «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում չկան և չեն կարող քաղբանտարկյալներ լինել։ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքերով, Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալված պատգամավորներին և քաղաքական գործիչներին չի կարելի քաղբանտարկյալներ համարել, «այդ անձինք քրեորեն պատժելի հանցագործություն են կատարել»։

«Իշխանությունները պարտավորություններ ունեն Եվրախորհրդի առջև, և այս քայլով նրանք փորձում են լուծել իրենց արտաքին խնդիրները և ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում բռնադատվածներ չկան», - ասաց Սեֆիլյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին։

Սեֆիլյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ աշխարհին, որ քաղբանտարկյալները դատապարտվել են ոչ առանց մեղքի, և լինելով մեղավոր՝ ներում են խնդրում և ստանում։

«Այստեղ գործում է «ներում շնորհելու մեխանիզմը»։ Այսինքն, եթե դատապարտյալը ներում է խնդրում, ապա ենթադրվում է, որ նա մեղավոր է», -  ասաց Սեֆիլյանը։

ՀՀ նախագահի՝ դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով ներում է շնորhվել երեք մեղադրյալների՝ Էդվարդ Աշուղյանին, Արման Մարգարյանին և Արթուր Նազանյանին, ովքեր դատապարտվել էին 3-3.5 տարվա ազատազրկման մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զարգվածային անկարգություններին մասնակցության` ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և այլ բռնի գործողություններ իրականացնելու համար:–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։