481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է ավելի քան 6,8 մլն դոլար ստանալ
19:54
10 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ծրագրում է հատկացման 10-րդ հայտով 2009թ. հունվար-մարտ ամիսների համար ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայից 6,8 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում ստանալ:

Ինչպես տեղեկացնում է մամուլի հաղորդագրությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ անցկացված «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում հաստատված 10-րդ հատկացման  հայտի համաձայն հիմնական ծախսերը կուղղվեն գյուղական  ճանապարհների վերականգնում, ոռոգվող գյուղատնտեսություն, մոնիտորինգ և գնահատում, ծրագրի կառավարում և վերահսկում բաղադրիչների իրականացմանը։  

Միևնույն ժամանակ հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը տեղեկացրեց, որ ծրագրված ծախսերի ընդհանուր չափը 9,1 մլն. դոլար կկազմի։ Արա Հովսեփյանը նշել է նաև, որ ընթացիկ կանխատեսման տվյալների համաձայն, գյուղական  ճանապարհների  վերականգնում բաղադրիչի մասով կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսավորված շինարարական աշխատանքների արժեքը կհասնի 11 մլն 669.871 հազար (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի, իսկ  ծրագրի փաստացի և կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր  գումարը կազմում է 28 մլն 081.321 հազար ԱՄՆ դոլար: Հաշվետու տարում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ գուղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում Հայաստանի հարավ-արևտյան շրջանում 24.5 կմ  ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին, միաժամանակ սկսվել և նթացքի մեջ են առաջին փաթեթում ընդգրկված ճանապարհաշինարարական պայմանագրերով իրականացվող աշխատանքները, որոնցով նախատեսվում է 273 կմ ճանապարհահատվածի վերանորոգում` 60.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Նշվել է, որ մինչև 2008թ. վերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի և 18  պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի սկիզբը նախատեսված է 2009թ.:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: