482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի գենդերային անհավասարության դեմ պայքարում. ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ
18:11
10 Դեկտեմբերի 2008

Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի գենդերային անհավասարության դեմ պայքարում, հայտարարեց ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը (Consuelo Vidal)։

«Մեր նպատակն է վերացնել բռնության բոլոր տեսակները՝ սոցիալ-քաղաքական, սեռական, այդ թվում՝ կանանց դեմ կիրառվող»,- հայտարարեց Կոնսուելո Վիդալը «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակ» քարոզարշավը եզրափակող մամուլի ասուլիսի ընթացքում։

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանն իր հերթին նշեց, որ, դժբախտաբար, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին գենդերային բողոքով դիմող կանայք չեն ցանկանում գործին իրավաբանական ընթացք տալ։

«Նմանատիպ խնդիր ունեն իրավապահ մարմինները, ընտանիքում իրականացված բռնության շատ քիչ դեպքերն են դատարան հասնում»,- ասաց նա։

Միաժամանակ օմբուդսմենը նշեց կանանց՝ իրենց իրավունքների մասին  գիտելիքների խորացման անհրաժեշտությունը։

Ըստ նրա, կանայք պետք է ավելի համարձակ լինեն և ակտիվորեն համագործակցեն իրավապաշտպան կազմակերպությունների և կառույցների հետ։

Քարոզարշավն անցկացվել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության վարչության (UNDPI), Միջազգային միգրացիայի կազմակերպության (IOM), ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի (UNAIDS), ինչպես նաև մարդու իրավունքների և կանաց հարցերով զբաղվող տեղական և արտասահմանյան կազմակերպությունների ջանքերով։ Քարոզարշավին աջակցել է ՀՀ կառավարությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: