478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին անգամ գրանցվել է մի շարք մթերային ապրանքների գների նախատոնական իջեցում. ՀՀ ՏՄՊՊՀ
18:05
10 Դեկտեմբերի 2008

Հայաստանում առաջին անգամ գրանցվել է մի շարք մթերային ապրանքների գների նախատոնական իջեցում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը։

«Առաջին անգամ Հայաստանի խոշոր խանութներում գործածվում է սննդամթերքի նախատոնական զեղչերի համակարգ,  ինչպես արվում է մի շարք եվրոպական երկրներում»,- ասաց Շահնազարյանը։

Ըստ նրա, դա ամբողջ համակարգի աշխատանքի, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների գիտակցության աճի արդյունք է, ովքեր գիտակցեցին, որ ցածր հասույթի, բայց մեծ շրջանառության դեպքում նրանց ավելի ձեռնտու կլինի աշխատել, քան ցածր շրջանառության, բայց բարձր գների դեպքում։

Շահնազարյանը դրական է գնահատում նախատոնական զեղչերի կիրառման միտումները` հավելելով, որ տվյալ պահին հանձնաժողովի կողմից ամենամսյա դիտարկում անցնող սննդամթերքի  խմբերում նկատվում է գնանկում բոլոր ապրանքատեսակների վրա, բացի հավկիթներից, որոնք 55 դրամից (18 ցենտ)՝ 1 հատի դիմաց, բարձրացել են մինչև 60 դրամ (19 ցենտ)։

«Հայաստանում սննդամթերքի հիմնական ապրանքախմբերի գնաճի միտումներ նախատոնական օրերին չեն գրանցվել, սակայն ցանկանում եմ հիշեցնել տնտեսվարող սուբյեկտներին, որ Հանձնաժողովը վերահսկում է իրավիճակը, և եթե գների բարձրացման միտումները շարունակվեն, ապա ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի»,- ասաց Շահնազարյանը։

Ինչ վերաբերում է ընկույզի գներին, ապա նրա խոսքերով, տվյալ շուկան չի վերահսկվում ՏՄՊՊՀ-ի կողմից, քանի որ այնտեղ չկա գերակշռող դիրք գրավող սուբյեկտ, գործում են ազատ շուկայական հարաբերություններ, և հանձնաժողովը չի կարող գրանցել և գնահատել տվյալ շուկան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: