486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ռադիոն Հայաստանում իրավական կարգավորման կատարելագործման կարիք ունի. «Ռադիո Վան»-ի տնօրեն
16:08
10 Դեկտեմբերի 2008

Այսօր Հայաստանում ռադիոյին ուշադրություն չի հատկացվում օրենսդրության տեսանկյունից, կարծում է «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

«Այսօր ռադիոն ելուստ է, և ամենաբարդ հարցն օրենսդրական բազան է և այն հիմնական օրենքները, որոնց հետ մենք ամեն րոպե բախվում ենք»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Արևշատյանն ընդգծեց, որ գոյություն ունեն մի շարք օրենքներ, որոնք «իսկապես արգելակում են ռադիոհեռարձակման զարգացումը, սահմանափակում են եկամուտները, հետևաբար, հետագայում զարգանալու հնարավորությունները»։

«Այնպիսի տպավորություն է, թե ռադիոն այդ օրենքներում հանդես է գալիս որպես հեռուստատեսության կրտսեր եղբայր, և օրենսդրական դաշտում, մասնավորապես, «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում, մեր մասին շատ հաճախ մոռանում են։ Թվում է, թե մենք գոյություն չունենք»,- ասաց նա։

«Ռադիո Վան»-ի տնօրենը ռադիոկայանի ամենացավոտ կողմը համարում է «Գովազդի մասին» օրենքը, որը 1992թ.-ից անընդհատ փոփոխվում է, բայց այդպես էլ չի գալիս վերջնական տեսքի։

Արևշատյանը պարզաբանեց, որ մեծ խնդիրներ է ստեղծում «Դեղամիջոցների գովազդի մասին» օրենքը, քանի որ նոր փոփոխություններին համապատասխան, Առողջապահության նախարարությունը պարտադիր կարգով պետք թույլտվություն տա ոչ միայն ապրանքը գովազդելուն, այլ նաև գովազդային հոլովակին կամ տեսահոլովակին։

«Սակայն ռադիոգովազդում այս կամ այն դեղամիջոցի համարի, արտոնագրի տրման և պիտանելիության ժամկետի ամսաթիվը նշելը շատ ժամանակ է խլում»,- պարզաբանեց նա։

Այդ կապակցությամբ Արևշատյանը նշեց, որ այսօր եկամուտների 40 տոկոսը ռադիոկայանը կորցնում է միայն այդ օրենքի փոփոխությունների պատճառով։

«Ամեն անգամ մեզնից վերցնում են գովազդատուների մեծ թիվ, նոր խոչընդոտներ են ստեղծում, և գովազդի փոքր շուկայի ֆոնի ներքո մենք շատ մեծ գումարներ ենք կորցնում»,- ասաց նա։

1998թ.-ից «Ռադիո Վան» ռուսալեզու ռադիոկայանը հեռարձակվում է FM 103 հաճախականությամբ։ Իր գոյության 10 տարիների ընթացքում 85 միջազգային փառատոների և մրցույթների ընթացքում ներկայացրել է Հայաստանը, պարգևատրվել է 52 բարձրագույն պարգևներով ռադիոհեռարձակման բնագավառում։ Ռադիոկայանի մի շարք ծրագրեր հեռարձակվում են աշխարհի 64 քաղաքներում։

Խոսելով «Թվային հեռուստատեսության մասին» օրենքում վերջերս ընդունված փոփոխությունների մասին՝ «Ռադիո Վանի» տնօրենը նշեց, որ Եվրոպայում, օրինակ, նման օրենքնր չեն ընդունվում, քանի որ այդ երկրներում բոլորը գիտակցում են, որ նանոտեխնոլոգիաները և ՏՏ-տեխնոլոգիաները կհանգեցնեն դրան առանց կոնկրետ օրենքների ընդունման։

«Մեզ ստիպում են անցնել թվային հեռարձակման մինչև 2011թ., սակայն ոչ մի կերպով չի նշվում այդ անցման ձևաչափը, և ոչ ոք չգիտի, թե ինչ նորմատիվ ակտեր և օրենսդրական լրացումներ կընդունվեն այդ ժամանակ»,- ընդգծեց նա։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխութունների փաթեթը նախատեսում է նաև անալոգայինից թվային հեռարձակման անցում մինչև 2015 թվականը։ Ինչպես հայտնեց Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, անցումը թվային հեռարձակման Հայաստանի պարտավորությունն է Միջազգային հեռարձակման ասոցիացիայի առջև։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։