484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը պարգևատրել է մի շարք մասնագետների՝ «Լինսի» հիմնադրամի աշխատանքների իրականացման գործում ունեցած ներդրման համար
14:28
10 Դեկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Լինսի» հրմնադրամի շրջանակներում իրականացված, Հայաստանի տնտեսության զարգացման համար նշանակալի աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, ինչպես նաև ցուցաբերած անձնական նվիրումի համար մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարություն Սասունյանը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Էդուարդ Բեզոյանը և «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Հրայր Սարգսյանը։

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի տնօրեն Արամ Ադամյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը, «Լինսի» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Գյուլխասյանը, «Դանիել» ՍՊԸ-ի փոխտնօրեն Աշոտ Դանիելյանը, «Ճանապարհ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասի ղեկավար Սուրիկ Մարաբյանը, «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի առաջատար մասնագետ Վահան Սարգսյանը, «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացան գրասենյակ» պետական հիմնարկի առաջատար մասնագետ Վլադիմիր Սիդորովը, «Երուկրշին» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Վասիլյանը:

Բացի այդ, «Լինսի» հիմնադրամի շրջանակներում Հայաստանում իրականացված մեծածավալ աշխատանքները բարեխղճորեն և պատշաճ որակով կատարելու համար ևս 16 մարդ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով:  

Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։

Ներկայումս, իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։