481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվում է «Ռուսաց լեզուն՝ մշակույթների երկխոսության և գիտական համագործակցության երաշխավոր» միջազգային գիտագործնական կոնֆերանսը
14:17
10 Դեկտեմբերի 2008

Հայաստանում բացվել է «Ռուսաց լեզուն՝ մշակույթների երկխոսության և գիտական համագործակցության երաշխավոր» երկօրյա միջազգային գիտագործնական կոնֆերանսը։

«Մեր առաքելությունն է վերադարձնել ռուսաց լեզվի դիրքը, այն, որը նա զբաղեցնում էր Խորհրդային Միության փլուզումից առաջ։ Կարծում եմ, որ այս կոնֆերանսը կունենա մեծ արձագանք, քանի որ ռուսաց լեզու դասավանդողներն այլ երկրների իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման կարիք ունեն», - չորեքշաբթի կոնֆերանսի բացման ժամանակ ասաց «Մոսվայի տան» կրթամշակութային ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Արմինե Թութունջյանը։

Նրա խոսքերով, կոնֆերանսին մասնակցում են դպրոցների և բուհերի ռուսաց լեզվի ավելի քան 200 դասավանդողներ։

«Մենք փորձել ենք ապահովել որոշակի աշխարհագրություն. համաժողովի մասնակիցների թվում են Մոսկվայի Պուշկինի անվան ինստիտուտի ներկայացուցիչները, Կրասնոդարի, Ստեփանակերտի, Վանաձորի, Գյումրու դպրոցների և բուհերի դասավանդողներ», - տեղեկացրեց Թութունջյանը։

Նա նշեց, որ Երևանի «Մոսկվայի տունն» առաջին անգամ է անցկացնում նման կոնֆերանս, և հաջորդ միջոցառումներին ծրագրվում է Օսեթիայի, Աբխազիայի ներկայացուցիչների մասնակցությունը։

«Ռուսաց լեզուն՝ մշակույթների երկխոսության և գիտական համագործակցության երաշխավոր» միջազգային գիտագործնական կոնֆերանսը կազմակերպել է Երևանի  «Մոսկվայի տունը»՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ռոսիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ։ Կոնֆերանսի ֆինանսական աջակցությունն իրականացնում է Մոսկվայի արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: