478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
70 տարվա ընթացքում առաջին անգամ Թբիլիսիի հայկական Սբ.Նորաշեն եկեղեցում Տերունական աղոթք հնչեց
19:59
09 Դեկտեմբերի 2008

ԹԲԻԼԻՍԻ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիի Սբ.Նորաշեն եկեղեցում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և հայկական պատվիրակության ներկայությամբ, 70 տարվա ընթացքում առաջին անգամ Տերունական աղոթք հնչեց, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը վրացական մայրաքաղաքից։

Սբ. Նորաշեն եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին այլ կրոնական շինությունների հետ միասին փակվել է և վերածվել գրապահոցի։

Այս տարվա մայիսին Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները սկսեցին եկեղեցու շուրջ մետաղական ցանկապատում անցկացնել վրացական եկեղեցուն բնորոշ զարդանախշերով։

Հայկական կառավարության ղեկավարի ներկայությունից ոգեշնչված Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները բացեցին եկեղեցու մեխով փակված դռները, ինչից հետո վանք մտան եկեղեցական համայնքի մեծաթիվ ներկայացուցիչները, հայկական պատվիրակության անդամներն ու ՀՀ վարչապետը։

«Մեր ժողովուրդը վաղուց էր սպասում այս պահին։ Եկեղեցու դռների բացումը Աստծո բարեհաճությունն է»,- ասաց Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը։   

Նրա խոսքերով, 1994 թ.-ից Սբ. Նորաշեն եկեղեցին վրացականացնելու փորձեր են արվել, և միայն մեծ ջանքերի շնորհիվ է, որ դա տեղի չի ունեցել։

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ եկեղեցին կվերադառնա Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի գիրկը»,- ասաց թեմի առաջնորդը։

Նա վստահություն հայտնեց, որ վարչապետի այցը այդ առնչությամբ լուրջ հետևանքներ կունենա և «մեր եղբայրները՝ վրաց ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը և Վրաց ուղղափառ եկեղեցին կլուծեն այս խնդիրը հանուն մեր ժողովուրդների բարեկամության»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: