482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն. ՀՀ վարչապետ
15:40
09 Դեկտեմբերի 2008

ԹԲԻԼԻՍԻ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն, երեքշաբթի Թբիլիսիում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում։     

«Վստահ եմ, որ համատեղ քննարկվելիք հարցերը կնպաստեն մեր ժողովուրդների միջև փոխհարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- ասաց Սարգսյանը։

Ըստ Հայաստանի վարչապետի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցի (սեպտեմբերի 30 - հոկտեմբերի 1) ընթացքում Հայաստանի և Վրաստանի նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խթան հանդիսացան բազմաթիվ հարցերի լուծման համար։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլին ասաց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները վերջին ժամանակներում լավ են զարգանում։

«Ես հույս ունեմ, որ նիստն ավելի հզոր ազդակներ կհաղորդի Հայաստանի և Վրաստանի միջև արդեն գոյություն ունեցող հարաբերություններին»,- նշեց նա։

Միջկառվարական հանձնաժողվի արդյունքներով կստորագրվի արձանագրություն։ Նախատեսվում է նաև ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություն մտցնելու մասին արձանագրության ստորագրում, ինչպես նաև Մշակույթի նախարարության, Վրաստանի հուշարձանների պահպանության և սպորտի և ՀՀ մշակույթի նախարարության միջև համագործակցության ծրագիր։

Հայ պատվիրակության Թբիլիսի կայացած այցի ընթացքում նախատեսված են ՀՀ վարչապետի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հանդիպումները։

Պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Հայ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանը, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԳՆ աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: