487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը երկօրյա այցով կմեկնի Բուլղարիա
12:47
09 Դեկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուլղարիայի  նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով չորեքշաբթի երկօրյա այցով կմեկնի Բուլղարիա, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Նույն օրը կկայանա երկու երկրների նախագահների հանդիպոմը, այնուհետև կանցկացվեն հայ-բուլղարական բանակցություններն՝ ընդլայնված կազմով: Նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրում և Հայաստանի ու Բուլղարիայի նախագահների մամուլի ասուլիսը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Սերժ Սարգսյանը և Գեորգի Պրվանովը կընդունեն այցի արդյունքների մասին համատեղ hայտարարություն։ Նախատեսվում է ստորագրել նաև 2009 թվականին Հայաստանում բուլղարական մշակույթի օրերի և 2010 թվականին Բուլղարիայում  հայկական մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման մասին մտադրությունների արձանագրություն, պետական կառավարման ոլորտում համագործակցության 2009-2014 թթ. աշխատանքային ծրագիր, արխիվային գործի բնագավառում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև` երկու երկրների միջև եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն:

Բացի այդ, երկու երկրների նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-բուլղարական բիզնես ֆորումի բացումը: 

Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի ղեկավարը աշխատանքային ճաշ կունենա Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի հետ, կհանդիպի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն, ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի հուշարձանին։

Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահում նախագահներ Սերժ Սարգսյանը և Գեորգի Պրվանովը ներկա կգտնվեն Սերգեյ Փարաջանովի կոլաժների ցուցահանդեսի բացմանը:          

Հայաստանի նախագահը կայցելի նաև Սոֆիայում Հայաստանի դեսպանատուն:  -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: