484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ձեռնարկություններն ամեն ամիս 1,4 հազ. նոր աշխատակիցների կարիք են ունենում. Զբաղվածության պետգործակալություն
17:18
08 Դեկտեմբերի 2008

Հայաստանում ամեն ամիս առաջանում է մոտ 1,4 հազար թափուր աշխատատեղ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

«Այդ թափուր աշխատատեղերի 50 տոկոսը չի համալրվում մեկ ամսվա ընթացքում։ Ներկայում գոյություն ունի 6 հազար թափուր աշխատատեղ գործակալության կողմից ուսումնասիրված 3 հազար ընկերությունում»,- ասաց նա։

Գործակալության պետի խոսքերով, տվյալ թափուր տեղերը պահանջում են պրոֆեսիոնալ բարձր գիտելիքներ, ինչպես նաև շատ են ազատ բանվորական մասնագիտությունները, օրինակ, ֆրեզորդներ, խառատներ, էլեկտրա- և գազաեռակցողներ, վարորդներ, վերանորոգողներ։

Հարությունյանի տվյալներով, շատ թափուր աշխատատեղեր կան սպասարկման ոլորտում, օրինակ, խոհարարների, մատուցողների շրջանում։ Միաժամանակ, նա ավելացրեց, որ հատկապես պահանջարկ ունեն շինարարական մասնագիտությունները, պահանջարկ կա ավելի քան 200 ուսուցիչների և դասախոսների։

Զբաղվածության գործակալության պետը հայտնեց, որ կառույցը թափուր տեղերի մասին տեղեկատվություն է ստանում ոչ միայն գործատուներից, այլ նաև աշխատանքի շուկայի ուսումնասիրման արդյունքում։

Ինչպես հայտնեց Հարությունյանը, այս տարվա մայիս-հունիսին անցկացված հետազոտության արդյունքում ուսումնասիրվել է շուրջ 3 հազար գործատու ընկերություն, որոնցից 30 տոկոսը ներկայացնում է խոշոր բիզնես, 27 տոկոսը՝ փոքր, մնացածը՝ միջին և գերփոքր ձեռնարկություններ։

Հայաստանում գրանցված է աշխատանք փնտրող 90,8 հազար քաղաքացի, որոնցից 76 հազար մարդ գործազուրկի կարգավիճակ ունի։ Գործազրկության միջին մակարդակը Հայաստանում կազմում է 6,3 տոկոս։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։