487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2013 թվականը Հայաստանի աղետի գոտում կառուցվելու է առնվազն 4883 նոր բնակարան և բնակելի տուն. վարչապետ
15:46
08 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաձայն «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի»,  մինչև 2013 թվականը կառուցվելու է առնվազն 4883 նոր բնակարան և բնակելի տուն, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այդ թվում մինչև 2013թ. Գյումրի քաղաքի Անի և Մուշ թաղամասերում կառուցվելու են առնվազն 2300 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում առնվազն 182 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով, Շիրակի մարզի թվով 10-ը գյուղական բնակավայրերում առնվազն 226 անհատական բնակելի տներ, Սպիտակ քաղաքում առնվազն 354 բնակարաններ` իրենց սպասարկման օբյեկտներով, Լոռու մարզի թվով 24 գյուղական բնակավայրերում առնվազն 1821 անհատական բնակելի տներ»,- երկուշաբթի կառավարության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սարգսյանի խոսքերը։

Բացի այդ, ըստ նրա, 2009թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է ևս 49 բնակարանների կառուցում Ստեփանավանում։

Վարչապետը հայտնեց նաև, որ ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 268 ընտանիքներին արդեն իսկ հնարավորություն է ընձեռվել բնակարան ձեռք բերել:

Ըստ նրա, ևս 1785 ընտանիքների հնարավորություն կընձեռվի հոգալ իրենց բնակարանային խնդիրները 2009-2012 թվականների ընթացքում պետական միջոցների հաշվին  իրականացվելիք նույն ծրագրի շրջանակներում:

1998-2006 թվականների ընթացքում՝ ֆինանսավորման տարբեր աղբյուրների (պետական բյուջե, բարեգործական և այլ կազմակերպություններ, անհատներ) հաշվին ծավալվեց շինարարություն, որի արդյունքում բնակարաններ ստացան կամ բարելավեցին իրենց պայմանները 20 հազարից ավելի ընտանիքներ։

Ըստ նրա,  աղետի գոտու վերականգնման աշխատանքներում արմատական բեկում գրանցվեց 1998 թվականից հետո, երբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ խնդրի լուծումը համարեց «պետության պատվի գործ»։

«5914 ընտանիք իր բնակարանային կարիքները հոգաց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով։ Կառուցվեցին ու հիմնանորոգվեցին մեծ թվով դպրոցներ, առողջապահական հիմնարկներ ու մշակույթի օջախներ։ Սպիտակը, որի անունով հաճախ կոչում են երկրաշարժը, և Գյումրին վերստացան քաղաքին վայել տեսք»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, մեծածավալ աշխատանք է կատարվել, բայց ակնհայտ է, որ արվածը բավարար չէ։ Երկրաշարժի գոտում քսան տարի անց դեռ հսկայական գործ կա անելու, դեռ կան անօթևան ընտանիքներ։

«Ցանկանում եմ մեր ժողովրդին հավաստիացնել, որ մենք այս առումով ունենք կոնկրետ ծրագրեր, հստակ ժամանակացույց, և այդ ծրագրերն իրականացվելու են։ Մեր երկրի ներկա հնարավորությունները թույլ են տալիս լրացնել այն բացը, և այդ գործում ներգրավվելու են ֆինանսավորման ամենատարբեր աղբյուրներ»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ  առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք պետք է վերջնականապես ավարտենք աղետից տուժածների բնակարանային խնդիրների լուծումը:

«Հայաստանի կառավարությունը մշակել և իրականացնում է նաև Հայաստանի հյուսիսի տնտեսական զարգացման նոր ծրագրեր ու նախաձեռնություններ: Գյումրին, Վանաձորը և մյուս քաղաքներն ու գյուղերը կարող են և պետք է դառնան ժամանակակից գործարարության, մշակույթի և սպորտի կենտրոններ, տրանսպորտային լուրջ հանգույցներ: Եվ այս ուղղությամբ արդյունքներն իսկապես նկատելի են լինելու»,- ընդգծեց Սարգսյանը:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։