481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահն ցավակցական խոսքեր է հղել հայ ժողովրդին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ
14:19
08 Դեկտեմբերի 2008

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարեկցանքի խոսքեր է հղել հայ ժողովրդին՝ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ։

Ուղերձը Գյումրիում ընթերցել է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը՝ 1988 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին և փրկարարների սխրագործությանը նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ։

«Հարգելի բարեկամներ, Հայաստանի երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը մենք գլուխ ենք խոնարհում բնական աղետի հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Խորը հարգանքով, երախտագիտությամբ ենք այսօր հիշում օգնության կոչերին արձագանքած բազմաթիվ փրկարարներներին և այն մարդկանց սխրանքները, ովքեր վերականգնում էին նորմալ կենսագործունեությունը աղետի գոտում», - ասվում է ուղերձում։ 

Մեդվեդևի խոսքերով, մեծ աղետը ոչ ոքի անտարբեր չթողեց։

«Հայաստանին օգնության եկած բոլորի անկեղծ մղումը մնում է համերաշխ և արդյունավետ ազգամիջյան և միջազգային համագործակցության վառ օրինակ բնական աղետների հետևանքների դեմ պայքարի գործում։ Դժվարին պահին Ռուսաստանն անհապաղ օգնության ձեռք մեկնեց Հայաստանին, իր ներդրումը բերեց փրկարար և վերականգնողական աշխատանքների անցկացման գործին», - նշվում է ուղերձում։

«Վստահ եմ, որ բարեկամության և փոխօգնության ամուր ավանդույթների հիման վրա մեր երկրների ռազմավարական գործընկերությունն այսուհետ ևս կամրապնդվի և կզարգանա։ Հուշարձանի բացման արարողության մասնակիցներին, փրկար-վետերաններին և ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն», - ասվում է Մեդվեդևի ուղերձում։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: