486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահ Բուշը ցավակցական ուղերձ է հղել՝ 1988 թ.-ի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ
13:38
08 Դեկտեմբերի 2008

ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշն իր ցավակցություններն է հղել հայ ժողովրդին՝ 1988 թ.-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ։

ԱՄՆ նախագահի ուղերձը նախօրեին լրագրողներին է ընթերցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

«Լորան ու ես մեր վշտակցությունն ենք հայտնում 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններին պատուհասած հուժկու երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս աղետին զոհ գնաց 25000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ մնացին անօթևան», - ասվում է Բուշի ուղերձում։

Բուշի հաղորդագրության համաձայն, այսօր՝ 20 տարի անց, իրենք վերստին հիշում ենք Ամերիկայի ու Հայաստանի ամուր կապերն ու հայ ժողովրդի աննկուն ոգին։

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը կարողացավ «վերապրել այս ողբերգությունը և ճանապարհ հարթել դեպի պայծառ ապագա՝ լեցուն հույսով ու հնարավորություններով։

Բուշի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը ձեռք բերեց իր անկախությունը եռանդագին աշխատանքի ու միջազգային հանրության, այդ թվում և Միացյալ Նահանգների օգնությամբ։ «Եվ այսօր Հայաստանի և Ամերիկայի ժողովուրդները քայլում են կողք կողքի՝ ձգտելով խաղաղության, բարեկեցության ու ազատության հանուն մեր երկրների քաղաքացիների ու ողջ աշխարհի», - ասվում է ուղերձում։

«Ես միանում եմ իմ բոլոր ամերիկացի հայրենակիցներին ու բոլոր հայերին՝ հիշատակի տուրք մատուցելու այս ազգային ողբերգության տարելիցի առիթով։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհ գնացին աղետին ու մեր լավագույն մաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ հայերին այս պահին, երբ դուք հիշում եք Ձեր սիրելիներին ու այն դժվարությունները, որ հաղթահարել եք», - ասվում է Բուշի ուղերձում։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: