478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում
11:03
08 Դեկտեմբերի 2008

Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (Enterprise Europe Network - EEN) շրջանակներում։

Ինչպես հայտարարել է Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄԲԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, 2008 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ EEN-ում շրջանառվել է ավելի քան 500 բիզնես-առաջարկ, հիմնականում, կոմերցիոն միջնորդների, գործընկերների և արտահանողների որոնման գծով։

«Եվրոպական երկրների ձեռներեցների կողմից ներկայացված մոտ 60 բիզնես-առաջարկներն ուղղվել են Հայաստան, որոնք ներքին խողովակների միջոցով ներկայացվել են հայ գործարարներին և ՓՄՁ սուբյեկտներին», - ասել է նա՝ ներկայացնելով իր զեկույցը ուրբաթ Իջևանում տեղի ունեցած «ՀՀ Տավուշի մարզի ներդրումային միջավայրը և ՓՄՁ զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները» խորագրով համաժողովի ընթացքում։

Հայաստանում ցանցը սկսել է պաշտոնապես գործել 2008 թ.-ի մայիսից, իսկ հունիսի 20-ից երկիրը, ի դեմս ՓՄԲԶԱԿ-ի, EEN անդամ է։

Կարապետյանի խոսքերով, EEN-ի գործունեության շրջանակներում ձեռնարկություններին կտրամադրվի անվճար աջակցություն, մասնավորապես, Եվրամիության քաղաքականության, օրենսդրության և չափանիշների, բիզնես-հնարավորությունների, տեղեկատվություն ստանալու, շուկաների հետազոտման, պոտենցիալ հաճախորդների բացահայտման հարցերում։

«Անհրաժեշտության դեպքում հնարավոր է  նաև երկկողմ այցերի և բազմաբնույթ միջոցառումների կազմակերպում, ինչի միջոցով ձեռներեցները կկարողանան բարձրացնել իրենց գործարար գիտելիքների մակարդակը, ճշտել համագործակցության պայմաններն ու անձնական կապեր հաստատել գործընկերների հետ», - պարզաբանել է նա։

ՓՄԲԶԱԿ ղեկավարի խոսքերով, 2008 թ.-ի օգոստոսին Հայաստանը միացել է եվրոպական ներքին ցանցին՝ Ինտրանետին, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել կիրառել վերջինիս տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները՝ բիզնես-համագործակցության և տեխնոլոգիական առաջարկությունների հայտերի շրջանառությունն ապահովելու համար։

«Ինտրանետում արդեն ներկայացված են 14 կազմակերպություների բիզնես-համագործակցության նկարագրություններ, որոնք, հիմնականում, վերաբերում են շինանյութի արտադրության, ինչպես նաև գինեգործական արտադրանքի և կոնյակի արտահանման ոլորտներում գործընկեր ընկերություններ և կոմերցիոն գործակալներ փնտրելուն», - ասել է նա՝ ավելացնելով, որ ևս 20 առաջարկներ մշակման փուլում են։

Կարապետյանը նաև տեղեկացրել է, որ EEN-ը հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ուղղություններով հարցումներ անցկացնել և տարբեր հարցերի վերաբերյալ մարքեթինգային տվյալներ ստանալ 44 երկրների կտրվածքով։

«EEN-ի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մենք մտադիր ենք ընդյալնել և խորացնել մեր համագործակցությունը տարբեր ասոցիացիաների և միությունների հետ՝ նրանց անդամներին տրամադրելով ցանցի հնարավորությունները», - ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ ներկայացված է EEN-ը։

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը ստեղծվել է 2008 թ.-ի փետրվարի 8-ին Բրյուսելում։ Այսօրվա դրությամբ EEN-ը գործում է աշխարհի 44 երկրներում։ EEN-ի կազմում են 600 կազմակերպություններ, մասնավորապես, առևտրա-արտադրական  պալատներ, զարգացման տարածաշրջանային գործակալություններ, համալսարաններ, տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ՓՄՁ-ի 23 մլն սուբյեկտներ և 4 հազ. փորձագետներ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: