486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է երիտասարդ ծրագրավորողների Imagine Cup – 2009 միջազգային մրցույթը
19:16
05 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է երիտասարդ ծրագրավորողների Imagine Cup – 2009 միջազգային մրցույթը, հայտնեց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։  

«Մրցույթի հիմնական գաղափարը տեխնոլոգիաների միջոցով շատ խնդիրների լուծումն է, հենց այդ պատճառով էլ 2009 թ.-ին մրցույթի կարգախոս է ընտրվել «Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»,- ուրբաթ ասաց Բարսեղյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։   

Նրա խոսքերով, Imagine Cup – 2009-ի հիմնական թեման ՄԱԿ-ի հռչակած Հազարամյակի զարգացման նպատակներն են (Millennium Development Goals), ինչը երիտասարդության համար մասնակցելու և գլոբալ խնդիրների սեփական լուծումներն առաջարկելու լավ հնարավորություն է։    

Նա նշեց, որ չնայած մրցույթին 9 անվանակարգ է ներկայացված, այդուհանդերձ,  միայն մեկն է անցկացվում տարածաշրջանային մասշտաբով՝ տարբեր երկրների մակարդակով, իսկ մնացած 8 անվանակարգերը՝ օն-լայն ռեժիմում։

«Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում տարածաշրջանային մրցույթին զուգահեռ լրացուցիչ անվանակարգ է մտցված՝ «Հայաստանի զբոսաշրջության զարգացում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»,- ասաց Բարսեղյանը։

Ընդ որում, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation- EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դիմումների ընդունումը կավարտվի հունվարի վերջին, իսկ փետրվարից մայիս թիմերի հետ աշխատանքներ կտարվեն առաջարկությունների մշակման վերաբերյալ։

Մայիսին ամփոփվելիք մրցույթի արդյունքներով ծրագրվում է եզրափակչի երեք մասնակից ընտրել, իսկ լավագույն թիմը Հայաստանը կներկայացնի Imagine Cup-ի եզրափակիչ մրցույթում, որը կանցկացվի Կահիրեում։  

Imagine Cup-ը աշխարհի խոշորագույն ուսանողական տեխնոլոգիական մրցույթն է, որն անցկացվում է միանգամից մի քանի կատեգորիաներով։ Դրան կարող են մասնակցել ծրագրավորողները, էնտուզիաստները և ստեղծագործական միտք ունեցող բոլոր ուսանողները՝ թիմում կամ անհատապես։

Դրան կարող են մասնակցել ուսանողներ աշխարհի 80 երկրներից։ Imagine Cup-ի եզրափակիչը կանցկացվի 2009 թ.-ի հուլիսին Կահիրեում։

Microsoft-ը մրցույթն անցկացնում է արդեն 7-րդ տարին անընդմեջ, ընդ որում Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է միայն 2008 թ.-ին։ Մրցույթին մասնակցել են 10 ուսանողական խմբեր, իսկ հաղթողը մասնակցել է Փարիզում կայացած եզրափակչին, որտեղ հայկական թիմը ծրագրավորման նախագծեր անվանակարգում 60 մասնակից թիմերից զբաղեցրել է 22-րդ տեղը։

Imagine Cup-2009-ին ներկայացված են 9 անվանակարգեր՝ Software Design, Embedded Development, Game Development, Robotics & Algorithm, Information Technology, MashUp, Photography, Short Film, Design։

Հայաստանում մրցույթի կազմակերպիչներն են Microsoft-ի հայկական ներկայացուցչությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայաստանի մրցունակ մասնավոր հատված ծրագիրը (Competitive Armenian Private Sector – CAPS/USAID)՝ ՀՀ կառավարության, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, աջակցությամբ և ֆինանսական սատարմամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: