478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև դրականորեն կազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա
19:02
05 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրական ներգործություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը:

Իր հերթին խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգտագործել է ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն մինչ այժմ թուրքական կողմը չի արել պատասխան քայլ։

«Դրա փոխարեն սկսեցին հնչել թուրք պաշտոնյաների՝ Հայաստանի նկատմամբ ավանդական վերաբերմունքը հաստատող  հայտարարություններ, որոնք աջակցում են ԼՂ հիմնահարցի ադրբեջանամետ լուծմանը։Թուրքիան պահանջում է Հայաստանից  հրաժարվել  ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից և շարունակում է տնտեսական շրջափակումը Հայաստանի նկատմամբ»,- ընդգծեց նա։
  
Կարապետյանի խոսքերով, նկատվում են Թուրքիայի կողմից քարոզչական միտումներ, քանի որ Թուրքիան փորձում է օգտագործել  հարաբերությունների ջերմացումը ցեղասպանության ճանաչման հարցում իր շահերի օգտին: Փոխխոսնակը հիշեցրեց, որ Թուրքիան  ցեղասպանության ճանաչումը ներկայացնում է միայն սփյուռքահայության գործունեություն, այն ժամանակ, երբ Հայաստանի բնակիչները չունեն ոչ մի կապ այդ հարցի հետ։

Իր հերթին ՀՀԿ խորհրդարնական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը բազմիցս նշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը՝ չնայած առկա լուրջ խնդիրներին, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը։

«Հայկական կողմն անընդունելի է համարում, որ եվրոպական ընտանիքում ինտեգրվելուն ձգտող երկրները հարևանի հետ հարաբերություններ հաստատելու համար հանդես են գալիս նախապայմաններով։ Բեռլինյան պատը քանդվեց, և պետք է քանդել նաև մեր տարածաշրջանի բոլոր բաժանարար պատերը»,- ընդգծեց նա։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: