484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Իշխող կոալիցիայի հայ պատգամավորները դրական են գնահատում Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
18:26
05 Դեկտեմբերի 2008

ՀՀ իշխող կոալիցիայում ընդգրկված կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հելսինկյան հայտարարությունը դրական փաստաթուղթ են համարում, իսկ ընդդիմությունը դրա հետ համաձայն չէ։

Ինչպես ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ավետ Ադոնցը, ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարների նախօրեին ընդունած հելսինկյան հայտարարությունը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը նոր և խոստումնալից փուլ բացեց Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ընդհանուր ձգտման առումով։ Այդ հռչակագրում նախագահները վերահաստատում են իրենց հավատարմությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում և այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որ համանախագահները մշակել են համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ հիմնվելով անցյալ տարի Մադրիդում ներկայացված իրենց առաջարկների վրա:

ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ փաստաթուղթը մոսկովյան հռչակագրի շարունակությունն է և բացառում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ուղին։  

«Հելսինկյան հայտարարությունը հիմնականում պահպանում է մոսկովյան հռչակագրի սկզբունքները և համապատասխանում ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հռչակված կարգավորման սկզբունքներին»,- ասաց նա։

Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հայտարարության համաձայն, հակամարտության կարգավորման դեպքում հայկական կողմի առաջնահերթություններն են ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի առկայությունը, ԼՂՀ-ին անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Խորհրդարանականը նշեց, որ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ինչի մասին բազմիցս խոսել է հանրապետության նախագահը։
 
«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս ՀՀ իշխանությունները առաջնորդվում են հայ ժողովրդի շահերով։ Բացի այդ մենք արդեն հաղթել ենք Ղարաբաղյան պատերազմում, և ադրբեջանական կողմը պետք է հիշի դա»,- ընդգծեց նա։ 

Հայկական խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը համաձայնեց, որ հելսինկյան  հայտարարությունը մոսկովյան հռչակագրի շարունակությունն է։

«Անհրաժեշտ է վերջ դնել որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարություններին այն մասին, որ ՀՀ իշխանությունները ապագա սերունդների հաշվին կգնան զիջումների ԼՂՀ կարգավիճակի հարցում։ Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական բանակցությունների առարկա է և կլուծվի փոխզիջումային ճանապարհով։ Մենք պատերազմ չենք ուզում, մենք մեկում արդեն հաղթել ենք»,- ընդգծեց նա։  
 
Սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը չկիսեց գործընկերների լավատեսությունը՝ համարելով, որ հռչակագրի միակ «լուսավոր կետը» Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելն անհնարին լինելու մասին դրույթն է։ Ինչպես կարծում է Սաֆարյանը, հելսինկյան հայտարարությունը մոսկովյան հռչակագրից հետո հերթական փաստաթուղթն է, որը Հայաստանում արժանի է քննադատության։

«Հայտարարության մեջ ԼՂՀ-ն չի դիտարկվում որպես բանակցային կողմ և հակամարտությունը նորից տեղափոխվում է հայ-ադրբեջանական հարթություն, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել»,- ավելացրեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։