482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք կինոգործիչները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցությամբ. փորձագետ
18:00
05 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք կինոգործիչները շահագրգռված են հայ գործընկերների հետ համագործակցությամբ, հայտարարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Որպես շարունակություն այս տարվա ապրիլին Ստամբուլում կայացած «Կինո և պատմություն» թեմայով առաջին հայ-թուրքական սեմինարի ընթացքում մեր թուրք գործընկերների հետ բանավեճի, մենք կազմակերպեցինք երկրորդ կինոսեմինարը, առանց որի անհնար կլիներ հայ-թուրքական համատեղ կինոարտադրության ստեղծման հնարավորությունների քննարկումը»,- հայտնեց Սուսաննա Հարությունյանը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր դեկտեմբերի 4-8-ը Երևանում անցկացվող «Կինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց» թեմայով հայ-թուրքական երկրորդ կինոսեմինարին։

Սեմինարին մասնակցում են 10 կինոգործիչներ Թուրքիայից։ Կազմակերպիչների խոսքերով, սեմինարի նպատակը համատեղ կինոարտադրության հնարավորությունների ուսումնասիրումն է՝ կողմերի միջև մշակույթի ոլորտում համագործակցության անբավարարության պայմաններում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։ 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը միշտ կարևորել է տարածաշրջանային համագործակցության գաղափարը և աջակցել դրա իրագործմանը։

Հարությունյանի խոսքերով, հայ և թուրք կինոգործիչների միջև համագործակցությունը սկզբնավորվել է 2005թ., երբ թուրքական կինոարվեստի ներկայացուցիչները մասնակցեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

Սկսած 2005թ.-ից Թուրքիայից կինոգործիչներ, ժյուրիի անդամներ և այլ ներկայացուցիչներ են եղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերը, իսկ հաջորդ տարիներին ակտիվորեն ընդգրկվել են, հատկապես, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի աշխատանքներում։

«Թեկուզ մեկ համատեղ հայ-թուրքական ֆիլմի ստեղծումը մեծ աղմուկ կբարձրացներ Թուրքիայում»,- ասաց թուրք կինոռեժիսոր Էզել Աքայը (Ezel Akay), հավելելով, որ դրան կնպաստեր նաև կինոթատրոնների մեծ թիվն իր երկրում, ի տարբերություն Հայաստանի։

Միաժամանակ թուրքական «Anadolu Kultur» ասոցիացիայի ծրագրերի համակարգող Քիգդեմ Մատեր Ուտկուն (Cigdem Mater Utku) ասաց, որ հավատում է արվեստի խաղաղապահ և միավորիչ ուժին։

«Մենք մեկ տարածաշրջանի զավակներ ենք, և մեզ պետք չեն սահմաններ»,- ասաց Քիգդեմ Մատերը։

Իր կողմից ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ այսօր երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև նոր է սկսվում պետական մակարդակով, սակայն «արվեստը, թեկուզև ուշացումով, փորձում է թեթևացնել այդ ուղին»։

Հայ-թուրքական երկրորդ սեմինարը կազմակերպվել է «Ոսկե ծիրանի» կողմից՝ Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության և «Եվրասիա-Համագործակցություն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հայ-թուրքական երկրորդ սեմինարի գործընկերներն են ՀՀ գրողների միությունը և թուրքական «Anadolu Kultur» ասոցիացիան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: