482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել «Երեխաների իրավունքները՝ նորովի» ծրագրի մասնակիցների պարգևատրումը
17:34
05 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հասարակայնության հետ կապերի հայկական ընկերակցությունը (APRA) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) ուրբաթ պարգևատրել են «Երեխաների իրավունքները՝ նորովի» ծրագրի հաղթողներին։

APRA-ն և UNICEF-ը 2008 թ.-ի հունիսից «Երեխաների իրավունքները՝ նորովի»  համատեղ կրթական արշավ էին անցկացնում, որի շրջանակներում մրցույթներ են կազմակերպվել երեխաների խնդիների մասին լավագույն լրագրողական նյութ և երեխաների իրավունքներին նվիրված լավագույն դասի սցենար անվանակարգերում։

«Երեխաների իրավունքները մարդու իրավունքներից անբաժան են»,- պարգևատրման ժամանակ հայտարարեց Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մուշիրին։

Նրա խոսքերով, իր իրավունքներն իմացող երեխան հասարակության կարևորագույն մասն է կազմում։  

Իր կողմից APRA-ի նախագահ Արա Սաղաթելյանը նշեց ԶԼՄ-ների անփոխարինելի դերը  երեխաների խնդիրները հասարակայնությանը ներկայացնելու գործում։ 

Ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո ուսուցչական ու լրագրողական մրցույթների հաղթողներին մրցանակներ ու պատվոգրեր շնորհվեցին։ 

Երեխաների իրավունքներին նվիրված «Լավագույն դաս» սցենարի մրցույթի հաղթողներ դարձան ՀՀ տարբեր մազերի 5 ուսուցիչներ. Անահիտ Հովհաննիսյանը Արարատի մարզից, Գալինա Քոչարյանը և Աստղիկ Ավեստիսյանը Լոռու մարզից, Սուսաննա Սարգսյանը Սյունիքից, Հասմիկ Գուլյանը Երևանից։  

Լրագրողական մրցույթում պրոֆեսիոնալ ժյուրին հաղթող է ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագիրը, «Ռադիո Վան FM-103»-ի թղթակից Էլեոնորա Ասլանյանին, «Առավոտ» թերթի լրագրող Լուսինե Բուդաղյանին և Panorama.am ցանցային ԶԼՄ-ին։

Հասարակայնության հետ կապերի հայկական ընկերակցությունը (APRA) և UNICEF-ն արդեն երկրորդ անգամ են նման ակցիա անցկացնում։ 2005 թ.-ին ծրագրին մասնակցում էին միայն լրագրողներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։