484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակի երկրաշարժը հազարավոր մարդյանց կյանքեր խլեց հիմնականում երկրի՝ աղետին դիմակայելուն պատրաստ չլինելու պատճառով. հայ գիտնական
15:30
05 Դեկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սպիտակի երկրաշարժը 25 հազար մարդյանց կյանքեր խլեց այն պատճառով, որ երկիրը պատշաճ կերպով  պատրաստ չէր աղետին դիմակայելու, ուրբաթ Ազգային ակադեմիայի՝ Հայաստանի  երկրաշարժի 20-ամյակին նվիրված նիստում «Սպտակի երկրաշարժի դասերը» զեկույցում ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Խաչիյանը։

«Խորհրդային ժամանակներում գոյություն ուներ մի կարծիք, որ Հարավային Կովկասում չէր կարող լինել 8 բալից բարձր երկրաշարժ։ Դա ոչ թե գիտական, այլ կոնյունկտուրային տեսակետ էր, որը ելնում էր շինարարության ծախսերի նվազեցման «մեկ բալ ցածր՝ 4 տոկոսով էժան» սկզբունքից»,- ասաց Խաչիյանը։
 
Ըստ նրա, Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ այդ տարածաշրջանում կարող է տեղի ունենալ 10-11 բալ ուժգնության երկրաշարժ։

Ակադեմիկոսը գտնում է, որ 25 հազար մարդ զոհվեց ու տարածքի 40 տոկոսը ենթարկվեց ավերածությունների մի շարք հիմնական պատճառներով. տարածաշրջանի սեյսմիկ վտանգի թերագնահատման, սեյսմակայուն շինարարության նորմատիվ փաստաթղթերի անկատարյալ լինելու, փրկարար ծառայությունների ոչ բավարար պատրաստվածության և բուժօգնության ոչ օպերատիվ լինելու, ինչպես նաև շինարարության ցածր որակի պատճառով։

Բացի այդ, ինչպես ընդգծեց Խաչիյանը, 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ոչ թե մեկ, այլ երկու երկրաշարժ՝ մոտ չորս րոպե տարբերությամբ, ինչն ուժեղացրեց աղետի կործանիչ էֆեկտը։

Նրա խոսքերով, 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո սեյսմովտանգի ցուցանիշը բարձրացել էր մինչև 9 բալ, և շինարարությունը սկսեց ընթանալ այդ ցուցանիշին համապատասխան, սկսեց կատարելագործվել սեյսմակայուն շինարարության նորմատիվ բազան։

«Այդ աշախատանքները տարվում էին արդեն անկախության պայմաններում։ 1994թ.-ին երկրաբանների ու սեյսմոլոգների խմբի կողմից գծվեց սեյսմավտանգ գոտիների նոր քարտեզ, որի համաձայն Հայաստանի տարածքի միայն 15 տոկոսի սեյսմիկ վտանգի մակարդակը կազմում է 8 բալ, մնացած տարածքում այդ ցուցանիշն ավելի բարձր է»,- ասաց գիտնականը։

Նա համոզմունք հայտնեց նաև, որ անկախությունից հետո շինարարական նոր կառույցները Հայաստանում համապատասխանում են սեյսմիկ անվտանգության նորմերին։ Խոսելով 1988թ. երկրաշարժին նվիրված գիտական հետազոտությունների մասին՝ Խաչիյանը նշեց, որ երկրաշարժը տեղի ունեցավ արցախյան ազգային-ազատագրական շարժման թեժ պահին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Հայաստանի վրա։

«Այդ պատճառով Սպիտակի երկրաշարժը միջազգային լայն արձագանք ստացավ, և բազմաթիվ երկրներ շտապեցին ցուցաբերել ֆինանսական, գիտական և մարդասիրական օգնություն աղետի գոտիներին։ Դրա շնորհիվ Սպիտակի  երկրաշարժն աշխարհի ամենաուսումնասիրված երկրաշարժերից մեկն է»,- ընդգծեց նա։ 

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին: Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդմաներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։